KIDSBLOG

10 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԽԵԼԱՑԻ ԿԴԱՐՁՆԵՆ

08. 10. 2018

c3f5c1a4a9cfdb4205a1ca61cd740dd8

Kidsinfo.am-ը գրում է. Ներկայացնում ենք 10 մթերք, որոնց պարբերաբար օգտագործումը խթանում է ուղեղի զարգացումը:

Ընկույզ: Ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և խթանում է ուղեղի աշխատանքը:

Ավոկադո: Ավոկադոն իսկական բնական դեղամիջոց է: Այն հարուստ է օգտակար շատ ճարպերով:

Խնձոր: Մրգերից խնձորն է շատ օգտակար ուղեղի զարգացման համար, քանի որ այն պարունակում է կվերցետին հակաօքսիդանտ, որն օգնում է երեխաներին կենտրոնանալ:

Վարսակ: Վարսակը մաքրում է արյունը վնասակար խոլեստերինից և բացում է ուղեղի շնչերակները, լավացնում է հիշողությունը:

Ձու: Ձվի դեղնուցը նպաստում է ացետիլխոլին նեյրոմեդիատորի առաջացմանը:

Յոգուրտ: Յոգուրտը պարունակում է ուղեղի համար անհրաժեշտ կալցիում և սպիտակուցներ:

Կանաչ տերևներով բանջարեղեն: Կանաչ տերևներով բանջարեղենը` հատկապես սպանախը և գանգուր կաղամբը. հզոր հակաօքսիդանտներ են պարունակում և զարգացող ուղեղը պաշտպանում են ազատ ռադիկալներից:

Ձուկ: Ձկնեղենը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և վիտամին D-ով, որոնք ամրացնում են հիշողությունը:

Զեյթունի յուղ: Սովորական յուղը փոխարինեք զեյթունի յուղով, որ շատ հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով:

Նուշ: Օգտակար ճարպաթթուներից բացի՝ նուշը պարունակում է նաև սպիտակուց, որը վերականգնում է ուղեղի վնասված բջիջները: