10 ԽՈՐՀՈՒՐԴ ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ և ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՈՃԱԲԱՆՆԵՐԻՑ (PHOTO)

գլխավոր նկար

 

Թագավորական ընտանիքում ևս մեկ գեղեցկուհի է ավելացել: Այս հոլիվուդյան ժպիտով գեղեցկուհին, ցավոք, չի կարող հպարտանալ արքայադստեր տիտղոսով, փոխարենը ունի ոճի էտալոնի կոչում: Այս կոչումը Մեգան Մարքլը կիսում է Քեյթ Միդլթոնի հետ: Պարզիր, թե ինչի վրա են շեշտը դնում նրանք իրենց կերպարների ընտրության հարցում:

 

Կարմիր գույն: Շատ կանանց վախեցնում են վառ գույները, բայց ոչ Քեյթին: Կարմիրը դքսուհու ամենասիրելի գույներից մեկն է, որը նա կրում է ինչպես առօրյա, այնպես էլ երեկոյան կերպարներ ընտրելիս: Կարմիր գույնը սիրում է նաև Մեգանը: Հարկ է նշել, որ աղջիկները բոլորովին տարբեր մաշկի գույն ունեն, բայց ճիշտ ընտրված երանգը ցանկացած կերպար ոճային է դարձնում:

կարմիր գույն

Կոստյումներ՝ տարբեր կտրվածքներով:Կանացի կոստյումը նորաձև համազգեստ է: Թագավորական կարգավիճակը պարտավորեցնում է Քեյթին դասական ոճին հավատարիմ լինել: Արքայադուստրը նախընտրում է ծնկից վերև կիսաշրջազգեստներ, իսկ կերպարը հաճախ լրացնում է ժակետներով: Նրա օրինակին հետևում է նաև Մեգանը:

կոստյում

Ֆուտլյար-զգեստ: Այս ձևը կանացի զգեստապահարանում համարվում է դասական, ինչի մասին, բնականաբար, գիտեն բրիտանական լեդիները: Այս ունիվերսալ զգեստը ծածկում է կազմվածքի թերությունները, դարձնում կերպարն ավելի կանացի: Քեյթը հաճախ է ընտրում ֆուտլյար-զգեստ տարբերակը պաշտոնական միջոցառումների համար՝ նախընտրելով նեյտրալ երանգներ:

ֆուտլյար զգեստ

Պաստելային երանգներ՝ մաշկի գույնին համապատասխան:Քեյթ Միդլթոնի կերպարներում հաճախ կան բաց երկնագույն երանգներ, որոնք նրան, միանշանակ, սազում են: Իսկ ահա Մեգանը ընտրել է շականակագույնի և բեժ տոների համադրությունը:

պաստելային գույներ Քեյթ

Միատոն կերպարներ: Այս կերպարը էլեգանտ ու նուրբ է դարձնում:

միատոն կերպարներ

Սպիտակ վերնաշապիկ: Սպիտակ վերնաշապիկը դասական է, մշտապես ոճային և պարզ: Այն հիանալի համադրվում է նուրբ աքսեսուարների հետ: Ի դեպ, վերնաշապիկը կարող է լինել նաև երկնագույն:

սպիտակ վերնաշապիկ

Սպիտակ գույն:Ժամանակակից նորաձևության մեջ total white look-ը իդեալական է դիտվում ոչ միայն երեկույթների, այլ նաև առօրյա կերպարների դեպքում: Այն կարելի է լրացնել որևէ վառ աքսեսուարով:

սպիտակ գույն

Ծաղկային պրինտ: Ավանդական ծաղկային պրինտը թափվող զգեստի համադրությամբ թագավորական կանանց ևս մեկ սիրելի կերպարն է: Այն պարզ է, էլեգանտ ու ոճային:

ծաղկային պրինտ