FASHION

10 ԻՐ, ՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՈ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄ (PHOTO)

11. 09. 2019

1

Եթե դեռ չես հասցրել թարմացնել աշնանային զգեստապահարանդ, ապա առաջարկում ենք ծանոթանալ այն իրերի ցուցակին, որ պարտադիր պետք է տեղ գտնեն այնտեղ:

Սվիտեր, ջեմպեր: Կարևոր նախապայմանն այն է, որ դրանք չպետք է կիպ լինեն: Ընտրիր օվերսայզ մոդելներ: Գունային հարցում նախընտրությունը տուր պաստելային կամ խորը երանգներին:

d408cf84b455694756db48bb9cb41774

Ժակետ: Այն ևս պետք է լինի ազատ ու հարմարավետ: Կարող ես ընտրել երկշերտ կամ ուղիղ մոդել:

2

Միատոն բլուզ և վերնաշապիկ: Ընտրիր ազատ ձևածքի, ոչ կիպ մոդել: Նորաձև են բանտերը ու լայն թևերը:

3

Տաբատ: Բարձր գոտկատեղով տաբատներն այժմ ամենաթրենդային լուծումն են:⠀

4

Ջինսեր: Ուշադրություն դարձրու կամ ամենահայտնի Mom’s մոդելներին, կամ դասական ուղիղ ջինսերին: Կարևոր է, որպեսզի ջինսերն ունեն մինիմում մաշվածություն ու լինեն առանց դեկորի:

5

Տրենչ: Այս աշնան ամենավառ մոդելները կաշվե, ազատ ու խոշոր գրպաններով տրենչերն են: Գունային առումով նախընտրելի են բեժ, սև, նարնջագույն, ձիթապտղի երանգ ունեցող մադելները:⠀

6

Կարդիգան: Նորաձև են թե միջին երկարության, թե մինչև հատակ հասնող մոդելները:

7

Զգեստ: Եթե կազմվածքդ թույլ է տալիս, ապա կրիր կիպ  մոդելներ: Թրենդային են նաև թեթև ու ծաղկային պրինտով զգեստները:

8

Վերարկու: Ազատ, տղամարդկային ոճ հիշեցնող կամ խալաթ վերարկուներն այս սեզոնի հիթն են: Պրինտերի հարցում առաջատար է վանդակը:⠀

9

Կոշիկ: Նեղ, քառակուսի կամ մի փոքր սուր քթով կոշիկները սեզոնի թրենդերից մեկն են: Ուշադրություն դարձրու գուլպա-բոտիլիոններին: Դրանք յուրաքանչյուր կերպար հետաքրքիր կդարձնեն:⠀

10