10 դերասանուհի, որոնց տարօրինակ արտաքինը միայն օգնել է

Կնոջ հաջողությունը շատ անգամ կապում են  կնոջ արտաքին տվյալների հետ՝ մոռանալով, որ ինքնավստահությունը, տաղանդավոր լինելը, արտաքին գեղեցկությունից էլ կարևոր է: Իհարկե, 21-րդ դարում շատ մեծ տեղ ունի կնոջ արտաքինը, սակայն, կան մի շարք աստղեր, ովքեր կյանքում հասել են հաջողությունների իրենց տաղանդի, աշխատասիրության և ինքնավստահության շնորհիվ: Այս 10 դերասանուհին ոչ այդքան գեղեցիկ արտաքնով ապացուցում են այն փաստը, որ ոչ միայն կնոջ արտաքին գեղեցկությունն է կարևոր, այլև այն վառ անհատականությունը, որը կա ցանկացած կնոջ ներաշխարհում:

Թիլդա Սուինթոն

Հայտնի բրիտանական դերասանուհին, ով հանդես է եկել բազում դերերում. նա հանդես է եկել և՛ որպես տղամարդ, և՛ որպես հրեշտակ, և նույնիսկ սպիտակ թագուհի:

Tilda_Swinton_at_the_Deauville_Film_Festival

2hYvOrF

 

Ռոսսի դե Պալմա

Իսպանական դերասանուհին իր կարիերան սկսել է 90-ական թվականներից: Ի դեպ, ոչ միայն որպես դերասանուհի, այլև մոդել, իսկ նրա հետաքրքիր ու տարօրինակ դեմքն ու արտաքինը նրան ոչ թե խանգարել են, այլ միայն օգնել:

HFyC7qY

Givenchy+Front+Row+Paris+Fashion+Week+Spring+uHD8KjPQwb8l

Սառա Ջեսիկա Փարկեր

Ամերիկյան հայտնի դերասանուհին ավելի հայտնի դարձավ Սեքսը մեծ քաղաքում ֆիլմում՝ Քերրի Բրեդշոուի դերակատարում: Նրա արտաքինը շատ հարաբերական է, քանի որ շատերը նրան գեղեցիկ են համարում, իսկ տղամարդկանց հայտնի ամսագրերից մեկը նրան համարել է Հոլիվուդի  ոչ սեքսուալ դերասանուհի:

 wbPsKqf

FBUDwuj

Մերիլ Սթրիփ

Ամերիկյան դերասանուհի, ամենահայտնի և պահաջված դերասանուհիներից մեկը: Մի շարք մրցանակների ռեկորդակիր այս դերասանուհին նույնպես չի համարվում գեղեցկության էտալոն:

lVlJsay

Ejtw7WC

Բարբարա Սթրեյզանդ

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի, ռեժիսիոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր: Նա համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ աստղերից մեկը: Եվ ոչ մեծ քիթը, ոչ փոքր աչքերը խթան չեն եղել նրա հաջողություններին:

wAKvtjO

Barbra_Streisand_at_Health_Matters_Conference

Բեթթ Միդդլեր

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի, ամենահայտնի կանանցից է շոու-բիզնեսում: Փոքր հասակից նա երազել է լինել հարուստ և ճանաչված և նրան չի կոմպլեքսավորել ոչ իր արտաքինը, որն այդքան էլ իդեալական չէ, ոչ նրա խիստ հայրը, ով արգելել է նրան մտածել շոու-բիզնեսի մասին:

6530226382b50ea49a3fc92d078c8e70 BetteMidler90cropped
 Սանդրա Բերնխարդ

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի, հեղինակ, ինչպես նաև հանդես է գալիս կատագերգական ժանրում: Նա միշտ էլ համարվել է ոչ սեքսուալ կին և միշտ բաց խոսում է դրա մասին՝ առանց կոմպլեքսավորվելու:
XnJhyjrsb_interviewmag_April2012_21

Ջուլիա Ռոբերտս

Աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է, ով ունի բազում մրցանակներ: Բացի այդ, նրա արտաքին տվյալների շուրջ միշտ խոսակցություններ են պտտվում. շատերը նրան գրավիչ կին են համարում, իսկ շատերն էլ  նշում են, որ նրա բերանը շատ մեծ է: Բայց այս ամենով հանդերձ, նա, մեկ է, 12 անգամ եղել է ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում:

 z2rxkug

julia

Վանեսա Պարադի

Ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի, ֆոտոմոդել: Նրա գեղեցկությունը ևս շատ է քննարկվել: Ֆրանսիացիները նրան անվանում են փոքր հրեշտակ, իսկ շատրեը նրա ժպիտի մասին շատ նեգատիվ են արտահայտվում: Սակայն, նույնիսկ նրա ոչ այդքան գեղեցիկ ատամները դարձել են նրա հաջողության այցեքարտը:

K3OYI5J 1HIsy2b

Ջոան Կյուսակ

Ամերիկյան դերասանուհի, որի տարօրինակ ու յուրահատուկ դեմքը օգնել է դառնալ կոմեդիա ժանրի ամենահայտնի դերասանուհիներից մեկը: Նա ոչ միայն հայտնի դերասանուհի է, այլև կին և երկու երեխայի մայր:

cdIseEFjoan-cusack-john-cusack-walk-of-fame-01