10 ԲԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԱՇՆԱՆԸ

0001f1f187ce75b5006f48bf16874cc9

1. Գրանցվեք անգլերենի դասընթացների, հաճախեք պարի կամ լողի: Ակտիվ ամառից հետո գալիս է ձանձրույթը, ուստի որևէ հաճելի բանով զբաղվեք կամ խենթ արարքներ գործեք:

2. Ատրակցիոներ նստեք: Աշունը այգի գնալի ամենահարմար ժամանակահատվածն է: Էքստրեմի սիրահարները կարող են հաճելի զգացողություններ ունենալ, սիկ ձմռանը լուսանկարները կօգնեն ազատվել գորշ տրամադրությունից:

3. Սիրելի սրճարանում խմեք մեկ բաժակ թեյ, սուրճ կամ տաք շոկոլադ: Քանի որ մենք կարոտում ենք ամառային տաք օրերին, ուստի ընկերների հետ սրճարան գնալը և տաք թեյ կամ սուրճ ըմպելը կօգնի ազատվել աշնանային ցրտից:

4. Շրջագայունների գնացեք, որպեսզի բացահայտեք նոր և հետաքրքիր բաներ:

5. Պատրաստեք շառլոտկա կամ խնձորով այլ կարկանդակ: Խնձորը հիշեցնում է աշնանային եղանակը, այն հագեցնում է քաղցը և բարելավում իմունիտետը՝ դիմակայելու ցուրտ օրերին:

6. Թարմացրեք ձեր զգեստապահարանը: Շատ հայտնի բրենդներ ամառային զեղչեր են անում, ուստի կարող եք գնել հագուստներ շատ ավելի մատչելի գներով:

7. Հարմարավետ տեղ փնտրեք Ամանորը դիմավորելու և զվարճանալու համար: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը:

8. Տերևներից աշնանային կոմպոզիցիաներ պատրաստեք և տեղադրեք ճաշասեղանի վրա: Աշնանային գույները բազմազան են և տրամադրող:

9. Նշեք Հելոուինը: Շատերն են սիրում այս տոնը, քանի որ մեծահասակները, երեխաները կրում են հրեշների, հեքիաթային հերոսների հագուստներ, որը զվարճալի է:

10. Գնացեք անտառ լուսանկարվելու և սունկ հավաքելու: Աշնանային անտառը հիանալի վայր է լուսանկարվելու համար: Կրեք որևէ հագուստ, զարդարվեք տերևներով և հիանալի նկարները պատրաստ են: