10 ԲԱՆ, ՈՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐԸ

.Նրանք իրավունք չունեն ստորագրություններ բաժանել երկրպագուներին:  Արքայադուստր Քեյթ Միդլթոնը կարող է լուսանկարվել, սեղմել իր երկրպագուները ձեռքը, բայց ստորագրություն՝ ոչ մի դեպքում: Ստորագրությունները թույլատրված են միայն պաշտոնական փաստաթղթերում, հակառակ դեպքում, վախ կա, որ այն ուրիշները կարող են կեղծել՝ օգտագործեով  ի վնաս թագավորական ընտանիքի:

ստորագրություն

 

.Չի կարելի գրասենյակում աշխատել: Մինչ ամուսնանալը Քեյթն աշխատել է  իր ծնողների ընկերությունում: Այժմ նրա աշխատանքը համարվում է բարեգործությունը, դպրոցների և հոսպիտալների բացումներին ներկա գտնվելը:

օֆիս

 

.Չի կարելի ուտել միդիաներ (ուրիշ տեսակի ծովամթերքներ): Սխալ պահպանման դեպքում այս ծովամթերքները կարող են լինել թունավոր կամ էլ ալերգիայի պատճառ հանդիսանալ, իսկ արքայական ընտանիքին արգելված է իրենց առողջությունը վնասել:

ուտել

 

.Վառ մատնահարդարումը ևս արգելված է. միայն անգույն լաք:  Համաձայնեք, որ գոնե դասական ֆրենչ կարող էին թույլ տալ, թե չէ շատ ձանձրալի է:

մատնահարդարում

 

.Արգելված են բոլոր տեսակի սոց էջերը: Եթե անգամ դրանք կան, ապա տեղեկատվությամբ, նկարներով ու մնացած ինֆորմացիայի մատուցմամբ զբաղվում են մասնագետները: Ցավալի է, երբ չես կարող կիսվել քո  հագեցած կյանքով:

internet

 

.Հանրության մեջ համբուրվել չի կարելի: Թագուհի Ելիզավետա 2-ը գտնում է, որ դա անթույլատրելի երևույթ է և պնդում , որ իր թոռները հետևեն այդ օրենքին:

համբույր

 

.Միայնակ խանութ գնալ ևս չի կարելի:  Քեյթը շատերի պես սիրում է շոփինգ, բայց միայնակ չի կարող շրջել խանութներով, նրան միշտ ուղեկցում են թիկնապահները:

խանութ

 

.Արքայական ընտանիքի բոլոր անդամներին արգելված է քվեարկություններին մասնակցելը: Նրանք քաղաքականությանը չեն խառնվում:

քվերակություն

 

.Չափից դուրս բաց հագուստ կրելն անթույլատրելի է. կանայք պետք է հնարավորինս փակ, էլեգանտ, համեստ տեսք ունենան:

զգեստ

 

.Չի կարելի նստել քեզ համար չնախատեսված  տեղում. արքայական ընտանիքի բոլոր անդամները պարտադիր պիտի հետևեն այս օրենքին, նրանցից յուրաքանչյուրն ունի իր համար նախատեսված նստատեղը: Ինչպես նաև եթե թագուհին ավարտել է ընթրիքը, ապա այն բոլորի համար է համարվում ավարտված (կապ չունի կուշտ են, թե սոված են մնացել):

նստած