10-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԾԱՂՐՈՒՄ ԷԻՆ ՄՈՒԳ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ. ԱՀԱ ԹԵ ՆԱ ԻՆՉ ԱՐԵՑ

10-year-old-bullied-dark-skin-becomes-t-shirt-model-5-59267ecfa9b41__700

10-ամյա Հերիս Ռոջերսը ստեղծել է հագուստի սեփական գիծը: Իսկ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրան սկսել են ծաղրել դպրոցում նրա շատ մուգ մաշկի գույնի համար:

 

Մի անգամ, երբ դպրոցում աշակերտները պետք է ինքնադիմանկար նկարեին, ուսուցչի հետ միջադեպ է տեղի ունեցել: Նա Հերիսին սև շականագույն մատիտի փոխարեն սև մատիտ է տվել, ինչից աղջիկը շատ է բարկացել:

 

Հերիսին աջակցելու համար նրա քույր Թեյլորը տեղադրել է Հերիսի լուսանկարները Twitter-ում՝ մակագրելով դրանք այսպես. «Իմ քույրն ընդամենը 10 տարեկան է, բայց իր մաշկի գույնով նա թագուհու տեսք ունի»:

 

Այս գրառումը տարածվել է համացանցում՝ հավաքելով 83 հազար like: Այս իրադարձությունը ոգեշնչել է Հերիսին ստեղծել հագուստի իր սեփական գիծը «Flexin’ In My Complexion» («Ինձ հիանալի եմ զգում իմ բնական գույնով») անունով:

 

Հիմա, երբ ստեղծել է  հագուստի իր գիծը, աղջիկն իրեն վստահ է զգում, ինչպես երբևէ:

 

«Կարևոր չէ մուգ եք դուք, թե բաց, դեմքի գույնը չի որոշում ձեր գեղեցկությունը: Ինձ երկար ծաղրում էին, քանի որ մեր դասարոնում ընդամենը չորս սևամորթ երեխա կար: Երեխաները ծաղրում էին ինձ, քանի որ սովոր չէին իմ դեմքի գույնին»,-ասում է Հերիսը: