1 ՇԱԲԱԹՈՒՄ -5ԿԳ. ԼՈԼԻԿԻ ԴԻԵՏԱ ԱՐԱԳ ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
29. 09. 2018
Պետք է հիշել, որ լոլիկի դիետան չի համապատասխանում ալերգիկ մարդկանց, ինչպես նաև նրանց, ում օրգանիմզը չի ընդունում այս մթերքը:
Լոլիկը հարուստ է B և K վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով: Լոլիկի ամենօրյա օգտագործումը կարող է լավացնել մաշկի և մազերի վիճակը:
Լոլիկի դիետայով մեկ շաբաթում նիհարելու համար հարկավոր է առաջին օրն օգտագործել միայն տոմատի հյութ (2 լիտր)` առանց աղի: Դա կօգնի մաքրել օրգանիզմը: Ապա պետք է կրկնել եռօրյա սնվելու պլան:
Լոլիկի դիետայի մենյուն 3 օրվա համար:
Օր 1: Նախաճաշ՝ մեկ բաժակ թարմ քամված լոլիկի հյութ՝ առանց աղի (250 մլ), վարսակի փաթիլներ՝ մեկ գդալ մեղրով կամ տոստ` 30 գր պանրով: Ճաշ՝ շականակագույն բրինձ (100 գր խաշած բրինձ), լոլիկ (2-3 hատ): Ընթրիք՝ խաշած ձուկ (100 գր), լոլիկով, կանաչիով, ձիթայուղով և կիտրոնի հյութով համեմված աղցան:
Օր 2: Նախաճաշ՝ լոլիկով և կանաչիով աղցան (կարելի է փոխարինել վարունգով) քիչ քանակությամբ ձիթայուղով, պանրով տոստ: Ճաշ՝ խաշած կամ գրիլի վրա պատրաստված ձուկ (100 գր), լոլիկ (3-4 հատ): Ընթրիք՝ 100 գր կաթնաշոռ, 2-3 հատ լոլիկ:
Օր 3: Նախաճաշ՝ մեկ բաժակ լոլիկի թարմ քամված հյութ՝ առանց աղի (250 մլ), վարսակի փաթիլներ՝ մեկ գդալ մեղրով կամ 100 գր կաթնաշոռ: Ճաշ՝ խաշած հավի միս (100 գր), լոլիկով և կանաչիով աղցան: Ընթրիք՝ մեկ բաժակ տոմատի հյութ (250 մլ):
Այս սննդակարգին հետևելու ընթացքում կարևոր է խմելու ռեժիմը: Դիետայի ընթացքում բացի ջրից կարելի է խմել կանաչ թեյ, մրգային կոմպոտ և առանց շաքարավազի լիմոնադներ: