FITNESS

ՖՐԱՆՍՈՒՀԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱԶՄՈՒԹՅԱՆ 8 ԳԱՂՏՆԻՔ

19. 11. 2018

8ca66d7c3a95f17140ccb06f1e5be53d

Ամերիկյան հայտնի հաղորդավար, բժիշկ և բազմաթիվ դետոքս-ծրագրերի ու կուրսերի հեղինակ Dr. Oz-ը երկար ժամանակ ուսումնասիրել է ֆրանսիական բարեկազմության ֆենոմենը:

Ածխաջրածնային կշտացնող նախաճաշ: Ֆրանսիական դասական նախաճաշի բաղադրիչներին են բագետը, կարագը, ջեմը, կակաոն/թեյը/սուրճը: Կարծրատիպերից անկախ՝ կրուասանները բոլորովին ամենօրյա ճաշացանկի մաս չեն կազմում, չնայած դրանք կարելի է փորձել սրճարանում: Հացի հիմնական մասը ֆրանսիացաիներն ուտում են առավոտյան, այնպես որ կալորիաները հեշտությամբ են մարսվում:

Ուտելիքի հստակ ժամացուցակ: Ֆրանսիացիները սնվում են ըստ ժամերի: Նախաճաշ՝ առավոտյան 7-8, ճաշ՝ 12-14 և ընթրիք՝ 19-21: Ռեստորանների ու սրճարանների խոհանոցը բաց է հենց այդ ժամերին, այնպես որ եթե որոշեք դուրս գալ նորմալ ճաշելու 14.01-ին, ապա պարզապես տեղ չեք գտնի: Ֆրանսիայում ընդունված չէ շուրջօրյա ուտել:

Առանց միջանկյալ սննդի: Միջանկյալ սնվելու սովորություն ֆրանսիացիները չունեն, դա կապված է ուտելիքի հստակ ժամացուցակի հետ: Իհարկե, չիպսեր, ընկույզ և նման այլ ուտելիքներ վաճառվում են, բայց, մեծ հաշվով, նախաճաշի ու ճաշի կամ ճաշի ու ընթրիքի միջև որևէ բան ուտելն այստեղ այնքան էլ տարածված երևույթ չէ:

Ակտիվ հանգիստ: Ճիշտ է, որ ֆրանսիացիները չեն սիրում տանջվել մարզասրահում, փոխարենը նախընտրում են ակտիվ հանգիստ:

Ջուր խմելու սովորություն: Խմելու ջուր օգտագործելու հարցում ֆրանսիացիներն անցել են իրենց բազմաթիվ հարևանների: Ոչ բոլոր շրջաններում է ջուրը համեղ, այնպես որ այդ վայրերում խմում են գնված ջուր: Ջրի շիշը պարտադիր պետք է լինի սեղանին:

Սեր՝ բանջարեղենի հանդեպ: Ֆրանսիական խոհանոցը հիմնված է երեք բաների վրա՝  բարձրորակ միս (նաև ձուկ), սոուսներ և բանջարեղեն: Բանջարեղեն ու կանաչի ֆրանսիացիները շատ են ուտում՝ թե՛ տանը, թե՛ սրճարաններում:

Փոքր չափաբաժիններ: Ֆրանսիացիները սովորություն չունեն ամանը ծանրաբեռնել ուտելիքով: Որքան փոքր է չափաբաժինը, այնքան լավ ես զգում ուտելիքի համը: Փոքր չափաբաժինը դանդաղ է ուտվում՝ լավ զրույցի և մեկ բաժակ գինու համադրությամբ: Այդքան դանդաղ ուտելը օգնում է շուտ կշտանալ. այստեղ էլ հենց կայանում է ֆրանսիացիների բարեկազմության ամենամեծ գաղտնիքը:

Զբոսանք՝ ուտելուց հետո: Երկար ու կշտացնող ճաշից հետո ձեզ կառաջարկեն մի փոքր զբոսնել, որպեսզի օրգանիզմը միանգամից սկսի մարսել ստացած կալորիաները՝ չթողնելով դրանք սև օրվա: