VIDEO

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՍԵՐԻԱԼՈՒՄ (VIDEO)

14. 09. 2018

1536850428_continue-the-comedy-the-web-reacts-to-the-new-role-of-brigitte-macron

 

Ֆրանսիայի առաջին տիկին՝ Բրիժիտ Մակրոնը, նկարահանվել է Vestiaires ֆրանսիական սերիալում: Նրա մասնակցությամբ թողարկումը եթերում կհայտնվի սեպտեմբերի 15-ին։

 

Vestiaires-ը կարճամետրաժ սերիալ է, որի գլխավոր հերոսները Ռոմի և Օրսոմ հաշմանդամ լողորդներն են: Սակայն ֆիզիկական արատները տղամարդկանց չեն զրկել հումորի զգացումից, որը նրանք կիսում են իրենց ընկերների ու հանդիսատեսների հետ:

 

France2 հեռուստաալիքի Youtube-յան էջում ներկայացված է թիզերը, որտեղ տեսարաններ են հավաքված Մակրոնի մասնակցությամբ նկարահանումներից և նկարահանման հարթակում նրա գործընկերների տպավորությունները:

 

«Մենք գիտեինք, որ նա մեր սերիալի երկրպագուն է, … և նրան առաջարկեցինք խաղալ մեզ հետ»,-պատմում է դերասան Ադդա Աբդելին:

 

Նկարահանումների համար Ֆրանսիայի առաջին տիկինն ընտրել է երկնագույն կոստյում, որով ներկայացել է 2017 թ. մայիսի 14-ին՝ նախագահի պաշտոնում ամուսնու երդմնատվության արարողության ժամանակ: