ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԻՑՑԱ

imagesՀարկավոր է

պիցցայի լոշ 1 հատ

 շամպինիոն 200 գրամ

պանիր 150 գրամ

 սոխ 1 հատ

 լոլիկ 2 հատ

 կանաչ սոխ 1 փունջ

 սամիթ համեմ

 մաղադանոս

 աղ

 սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոշիկը դնել տապակի վրա, բուսայուղ քսել: Պանրի մի մասը քերել, լցնել խմորի վրա: Սոխը կտրատել, սոխեռած անել, ավելացնել կտրատած սունկը, աղ, պղպեղ անել, տապակել այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկ մաս կա թավայի մեջ: Զանգվածը լցնել պանրի վրա: Կանաչեղենը կտրատել, լցնել սունկի վրա: Լոլիկը շերտատել, շերտերով ծածկել սունկը: Վրան կրկին քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցի մեջ: 190 աստիճանում 35-45 րոպե թողնելուց հետո հանել, կտրատել, մատուցել: