«ՖլամբԷ» ՝ տորթերի պատրաստում և ձևավորում

tinkerbel cupcake«ՖլամբԷ» ՍՊԸ-ն երիտասարդ ընկերություն է` հիմնադրված 2012 թվականին: Ընկերությունը մասնագիտացված է տորթերի և խմորեղենի արտադրությամբ: Ժամանակակից սարքավորումները և ֆիրմային տեխնոլոգիաները ընկերությանը թույլ են տալիս հասնել հիանալի արդյունքների: Ընկերությունը իր առջև խնդիր էր դրել բնական արտադրանքից խմորեղեն պատրաստել, այդ իսկ պատճաոով օգտագործում են բացառապես բնական և բարձր որակի հումք : Նրանք չեն օգտագործում ոչ մի սինթետիկ հավելումներ՝ գունային և համային որակները ապահովելու համար:

Իսկ ահա խմորեղենի դիզայնը արվում է շատ մանրակրկիտ ձևով՝ կախված նրանից, թե ինչ միջոցառման համար է այն նախատեսված, և իհարկե, հաշվի են առնվում պատվիրատուի բոլոր պահանջներն ու ցանկությունները:

Ընդհանուր առմամբ, եթե հետևենք վաճառքի դինամիկային, ապա նկատելի կլինի, որ ընկերությունում վաճառքի կայուն աճ է դիտվում:

Ի դեպ, քանի որ շուտով մոտենում է Վերջին զանգը, «Ֆլամբէ» ընկերությունը առաջարկում է տորտերը պատվիրել հենց այստեղից՝ 15% զեղչի առկայությամբ:

Պատվերների համար զանգահարեք նշված հեռախոսահամարներով`

+(374)96602828; +(374)10 224744, կամ այցելեք ֆիրմային խանութ՝

Վ. Փափազյան 17 հասցեյով:

bunny 2

amour orig