Ֆիլմեր, որոնք պետք է դիտել առանց տղամարդկանց

s3Մենք առաջարկում ենք ձեզ ֆիլմեր, որոնք կարող են գնահատել միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
1. «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես»
Թե ինչ կլինի հաջորդ կադրում կամ ինչպիսին է սյուժեն, երբեք չեք կարող գուշակել: Ֆիլմը նրա մասին է, թե ինչպես երեխայի խաղը կարող է փոխել հերոսի կյանքը մեծ տարիքում: Եվ ինչո՞վ են նրանք ավելի տարված՝ իրենց սիրով, թե՞ խաղով:
2. «Ընթերցողը»
Սա այն ֆիլմն է, որ ազդում է ոչ միայն առանձին անհատների ճակատագրի վրա, այլև ամբողջ դարաշրջանի գլոբալ խնդիրների վրա: Ֆիլմում գլխավոր հեոսուհուն մանրմնավորում է Քեյթ Ուինսլեթը, որը արդեն ֆիլմի առավելություններից մեկն է:
3. «Բրիջիտ Ջոնսի օրագիրը»
Այս ֆիլմը մի սովորական աղջկա սիրո պատմություն է, որը կարելի է դիտել այնքան, որքան ցանականաք: Եթե անգամ դուք մեկ անգամ դիտել եք այս ֆիլմը, հաճույքով կդիտեք նաև երկրորդ անգամ՝ ծանր օրվանից հետո:
4. «Ժամացույց»
Այս ֆիլմը, իհարկե, սիրողական է, քանի որ այն նման չէ ոչ մի այլ ֆիլմի: Երեք տարբեր կանայք, երեք տարբեր ճակատագրեր և երեք տարբեր դարաշրջան, որոնք միահյուսվում են մեկ պատմության մեջ: Դլխավոր հերոսուհու դերում Նիկոլ Քիդմանն է:
5. «Մոնա Լիզայի ժպիտը»
Աներևակայելի իմաստուն կնոջ մասին է այս ֆիլմը: Իշխանության և հնարավորությունների մասին, որպեսզի կոտրել կաննոները և ապրել սեփական կյանքով: Այս ֆլմում Ջուլիա Ռոբերտսը, պարզապես, շլացնող է:
6. «Ֆրիդա»
Տաղանդավոր նկարչուհու պատմություն, որը մեքսիկացի հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերայի կինն էր: Հատկանշական է, որ ռեժիսորին հաջողվել է արտացոլել ոչ միայն նկարչուհու կյանքը, այլև նրա կանացի վառ բնույթը:
7. «Գլուխը ամպերի մեջ»
Սա ֆիլմ է նրանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր գեղեցիկ կադրը: Այսպիսի շքեղությունը հիմնականում վերագրվում է ֆիլմի գլխավոր հերոսուհիներին՝ Շարլիզ Թերոնին և Պենելոպե Քրուզին:
8. «Կեր, աղոթիր, սիրիր»
Կրկին գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորում է մեր սիրելի Ջուլիա Ռոբերտսը: Ֆիլմը հետաքրքիր է ոչ միայն դերասանների գերազանց խաղով, այլև ուժեղ դրական վերաբերմունքով, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջ դժվարին ժամանակներում: