ԽՈՀԱՆՈՑ

ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ. ՏԻՐԱՄԻՍՈՒ՝ ՆԻՀԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

23. 06. 2018

large

 

Բաղադրիչներ

 

4 հատ ձու, 25 գ եգիպտացորենի օսլա, շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի, 1 թ/գ կակաո, 200մլ ջուր, 1 թ/գ սուրճ,  1/2 թ/գ փխրեցուցիչ , 200 գ կաթնաշոռ/յոգուրտ:

 

 

Խմորի շերտի պատրաստման եղանակը

 

Խառնեք դեղնուցները, օսլան, շաքարի փոխարինիչը: Հարեք սպիտակուցները և խառնեք դեղնուցային զանգվածին: Թխեք 10 րոպե՝ 180 աստիճանում: Շերտը բաժանեք քառակուսիների: Խառնեք սուրճը, ջուրը և շաքարի փոխարինիչը: Խմորի յուրաքանչյուր կտոր թաթախեք սուրճի մեջ: կաթնաշոռի մեջ ավելացրեք շաքարի փոխարինիչ: Հավաքեք աղանդերը. դրեք կաթնաշոռը, բիսկիթը, կաթնաշոռը և այդպես շարունակ: Վրան կակաո շաղ տվեք և դրեք սառնարանում՝ մի քանի ժամ: