ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. ՔՈՒՆՋՈՒԹՈՎ և ՄԵՂՐՈՎ ՀԱՎԻ ՄԻՍ

a4cef7

 

Բաղադրիչներ

500 գր  հավի ֆիլե ,50 գր քունջութ , 50 մլ սոյայի սոուս , 2 ճ/գդ մեղր , 1 պճեղ սխտոր , 3 ճ/գդ ձիթայուղ , ըստ ճաշակի՝ աղ , պղպեղ, կոճոպղպեղ, կանաչի զարդարելու համար:

b10db3

Պատրաստման եղանակ

Հավի ֆիլեն կտրատել, սխտորը ճզմել, իսկ կոճապղպեղը՝ անցկացնել քերիչով: Սոյայի սոուսն ու մեղրը լցնել ամանի մեջ, ավելացնել սխտորն ու կոճապղպեղը: Միսը լցնել  սոուսի մեջ, խառնել և 30 րոպեով տեղափոխել սառնարան, որպեսզի մարինացվի: Այս ընթացքում տապակել քունջութը:

0d3e08

Այնուհետև բուսայուղապատ թավայի մեջ 10-15 րոպեով տապակել միսը: Մարինադի կեսը լցնել մսի վրա, ավելացնել աղն ու պղպեղը: Միսը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան ավելացնել մնացած մարինադն ու քունջութը և ըստ ճաշակի կտրատած կանաչի ավելացնել: