ՔՈՐԹՆԻ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԿՐԵԼ ԻՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ

kimkourt

 

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, արդեն երկու տարի  սիրային հարաբերություններ ունի  մոդել Յունես Բենջիմի հետ։ Keeping Up with The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի պրոմո թիզերում Քորթնին հայտնել է, որ հոգնել է Քարդաշյան լինելուց։

 

«Ես միշտ սթրեսի մեջ եմ գտնվում,  որովհետեւ ես Քարդաշյան եմ, ինձ հետևում են, լրտեսում: Ես հոգնել եմ, չեմ ուզում այլևս այդ ազգանունը կրել»,- ասում է հոլովակում Քորթնին:

 

Նա, ի դեպ,  հիմա իր սիրեկանի հետ հանգստանում է Իտալիայում։  People-ի փոխանցմամբ՝ զույգը մտադիր է միասին ապրել. «Նա երջանիկ է Յունեսի հետ։ Նա սիրում է Քորթնիին ու նրա երեխաներին ու նրանց հետ է անցկացնում իր ազատ ժամանակը։ Երեխաներն ընդունել են նրան։ Քորթնին հիմա  հանգստանում է Եվրոպայում ու շատ երջանիկ է»: