SHOW BISS

ՔԼՈԵ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ՓԱԽԵԼ Է ԲՈՅՖՐԵՆԴԻՑ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՏՈՒՆ

18. 06. 2018

061515-khloe-kardashian-750x522

 

Հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից՝ վերադառնալով տուն՝ Լոս Անջելես:

 

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը իր դստերը լույս աշխարհ է բերել  ապրիլին Քլիվլենդում, երեխայի հայրը «Քլիվլենդի» բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է։ Փոքրիկի ծնվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ սպորտսմենը դավաճանել է Քլոեին միանգամից երեք տարբեր աղջիկների հետ։

2VAF464PFqTI0aciqy40B0VlLb

 

Մեծ սկանդալ էր սկսվել, և Քարդաշյան- Ջեներ գերդաստանը Քլոեին հորդորում էր տուն վերադառնալ: Քլոեն, սակայն,  որոշել էր Թրիստանին երկրորդ հնարավորություն տալ՝ շարունակելով ապրել նրա տանը։ Ինչպես հայտնում է TMZ-ը՝ Քլոեն, այնուամենայնիվ, լքել է Թրիստանին ու վերադարձել տուն՝ Լոս Անջելես՝ ի ուրախություն Քարդաշյան- Ջեներ հսկայական ընտանիքի։Ընտանիքի անդամները սոցցանցերում հրապարակել են մի քանի լուսանկար ու տեսագրություն։ Թրիստանից ոչ մի նորություն առայժմ չկա։

0617-khloe-kardashian-snapchat-2

lk