SHOW BISS

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ՈՒ ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԵԽԱ ԵՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ

09. 11. 2018

Harper's BAZAAR Celebrates "ICONS By Carine Roitfeld"

Ինչպես փոխանցում է Mirror պարբերականը՝ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են երեխա որդեգրել Հայաստանից։

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ զույգը կապվել է Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են մոտակա ժամանակներս այցելել Հայաստան։

Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը հայ է, զույգի նման որոշումը բնական է:

«Քիմը շատ է սիրում հորը, ուստի կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- նշել է աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով՝ զույգն արդեն որոշել է, թե ինչպես է անվանելու Հայաստանից որդեգրվող երեխային. «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո, անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան: