FITNESS

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ 10-ՕՐՅԱ ԴԻԵՏԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ

07. 06. 2018

glxavor Kim

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես կարելի է նիհարել ընդամենը 10 օրվա ընթացքում: Քիմը չի թաքցնում, որ երբեմն իրեն թույլ է տալիս քաղցր և արագ սննունդ ուտել, սակայն կոնքերի շրջանում  ավելորդ սմ-ից ազատվելու հարցում նրան օգնում է դետոքս- դիետան:

30085247_157284471610073_7207471455066390528_n

Քիմ Քարդաշյանի դիետան նախատեսված է 10 օրվա համար: Նրա խոսքով՝ ամեն աղջիկ չէ, որ կարող է պահել այս սննդակարգը։ Չնայած չափաբաժնում կան բավարար կալորիաներով ուտեստներ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ օրերին թույլատրվում է խմել միայն սմուզի ու խոտաբույսերով թեյ:

26153831_177537932848787_866945977695600640_n

Բարեբախտաբար, հաջորդող օրերի սննդակարգն այդքան խիստ չէ: «Թույլատրվում է օրվա ընթացքում երկու անգամ պիցցա ուտել: Ուտեստները պետք է լինեն ցածր կալորիականությամբ, օրինակ՝ սաղմոնով կամ մանանեխի տերևներով աղցան, դդմով ապուր ու աղցան կամ ռոմանո աղցանով լցոնած հավ»,-ասել է Քիմը:

30604788_372639253239585_7145334393668632576_n

Նշենք, որ Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում կայացել է  CFDA fasion Awards (Coucil of Fashion Designers America- Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության արարողությունը, որի շրջանակներում Քիմ Քարդաշյանը ստացել է մրցանակ Influencer Award  անվանակարգում՝ որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն:

24125732_130178011012845_523125225651437568_n