SHOW BISS

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՈՒՍՏՐԸ ԿՐՈՒՄ Է ՍԻՐՈՒՇՈՅԻ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԶԱՐԴԸ (PHOTO)

09. 10. 2019

poster_1570625556876

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրեր շարունակ աշխարհի ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանը:

Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019թ. համաժողովին` որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

Նա Հայաստանում է իր երեք երեխաների և ավագ քրոջ` Քորթնի Քարդաշյանի ու նրա երեխաների հետ միասին:

Այս օրերի ընթացքում Քիմ Քարդաշյանն Էջմիածնում արդեն հասցրել է մկրտել իր երեք կրտսեր երեխաներին:  Նա որդու` Փսալմի համար ընտրել է Վարդան, Չիկագոյի համար` Աշխեն, Սեյնթի համար` Գրիգոր անունները։

Եվ ահա, պարզվում է, որ Քիմի ավագ դուստրը` Նորթ Վեսթը, քույրերի ու եղբայրների մկրտության արարողության ժամանակ կրել է երգչուհի Սիրուշոյի ապրանքանիշի զարդը։ Այս մասին տեղեկանում ենք Pregomes-ի ինսթագրամյան էջից:

70156512_193720178323384_3406990861716109008_n

1

Էջը հրապարակել է լուսանկարներ ու հայտնել, որ Նորթ Վեսթը կրում է Pregomesh-ի վզնոց, ինչի համար իրենք շատ ուրախ են:

71802567_1025924711072035_8614429030555062305_n

Այս մասին Instagram-յան իր էջի  Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիայի հասանելի է միայն 24 ժամ, պատմել է Սիրուշոն` հրապարակելով լուսանկար. «Հայ մայրիկ։ Նորթը հայկական զարդ է կրում։ Երբ պատմում ես երեխաներին քո արմատների մասին։ Նորթը շատ լավն է»:

20694644