SHOW BISS

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՆԿԱՀԱՐԱՆՎԵԼ Է ՓԵՐԻՍ ՀԻԼԹՈՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ (VIDEO)

27. 05. 2019

image

Փերիս Հիլթոնը թողարկել է նոր տեսահոլովակ Best Friend’s Ass երգի հիման վրա: Սկանդալային հոլովակում նկարահանվել է 38-ամյա Քիմ Քարդաշյանը:

Փերիսը երգը ձայնագրել է Dimitri Vegas & Like Mike DJ-դուետի հետ համատեղ:

Սյուժեի հիմքում 2 ընկերուհիների պատմությունն է, ովքեր  վարում են գլամուրային կյանք: Նրանք կրում են յուրահատուկ ակնոցներ ու հայտնվում այլընտրանքային իրականության մեջ, որտեղ չկան Instagram-յան  like-եր ու  կեղծիք:

Երգի տողերից մեկում ասվում է. «Ես չեմ կարող դադարել նայել լավագույն ընկերուհուս 5-րդ կետին»:

Քիմն ու Փերիսը վառ զգեստներով սեքսուալ պարում են: Չնայած երգի անվանումին, Քիմն իր 5-րդ կետն այդպես էլ չի ցուցադրում: