ՔԻՄ, ԴՈՒ ԱՆՆՈՐՄԱԼ ԵՍ, ԳՆԱ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ. ՔՈՐԹՆԻՆ՝ ՔԻՄԻՆ (VIDEO)

 

 

Կիրակի օրը մեկնարկել է Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի 15-րդ եթերաշրջանը: Առաջին դրվագում ցուցադրվում է Քիմ և Քորթնի Քարդաշյանների ընտանեկան վեճը: Ներկա են նաև նաև Քրիս Ջեններն ու Քլոե Քարդաշյանը։

 

Քույրերը վիճել են հեռախոսով: Վիճաբանության թեման ընտանեկան սուրբծննդյան բացիկն է, որը Քարդաշյան – Ջեններ գերդաստանը պատրաստում է ամեն տարի։ Ամենակարևորը պետք է օրակարգն այնպես կազմակերպել, որպեսզի բոլորին հարմար լինի մասնակցել ֆոտոշարքին:  Եվ ահա, Քորթնին ոչ մի կերպ չի համաձայնվում Քիմի կազմած օրակարգի հետ։

 

 

«Ես չեմ ուզում, որ ինձ հետ այդպես վարվի իմ ընտանիքը։ Դուք չափից դուրս դաժան եք։ Քիմ, դու չար արարած ես։ Ես չեմ ուզում քեզ տեսնել», – բարկացել է Քորթնին։

 

Քիմն արձագանքել է՝ նշելով, որ Քորթնին պետք է հարմարվի նրանց գրաֆիկին.«Մենք ավելի շատ ենք աշխատում, քան դու, մենք ավելի զբաղված ենք, քան դու, դրա համար էլ դո՛ւ պետք է հարմարվես մեր գրաֆիկին»:

 

«Քիմ, դու աննորմալ ես, ես չեմ ուզում քեզ այլևս տեսնել։ Գնա գրողի ծոցը։ Արա քո գործը, ինչպես ուզում ես, բայց ինձնից ոչինչ մի պահանջիր։ Ես չեմ ուզում ապրել այնպիսի մարդկանց հետ, որոնք ինձ չեն հասկանում ու որոնց հետ ես ինձ անհարմար եմ զգում», – պատասխանել է Քորթնին։