ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ԴԻԵՏԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ. ԻՆՉՊԵ՞Ս Է ՆԱ ՆԻՀԱՐ ՄՆՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

announce_publication_221389_152_cropped_1533542142,041

 

36-ամյա Քեյթ Միդլթոնի երկրպագուները հորինում են ամենատարբեր լեգենդները՝ չկարողանալ հասկանալ, թե ինչպես է նրան հաջողվում ծննդաբերությունից հետո այդքան արագ քաշ կորցնել: Պարզվում է, գաղտնիքը խիստ դիետայի մեջ է, որին դքսուհին հետևում է:

 

Այս տարվա ապրիլի վերջին Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել երրորդ երեխային: Հիմա նրա մոտ ֆիզարձակուրդ է, սակայն դքսուհին երբեմն բացառություններ է անում ու մասնակցում կարևոր միջոցառումների: Հուլիսին նա այցելել է Ուիմբլդոնի կանացի միասնական եզրափակչին՝ հիացնելով ու զարմացնելով երկրպագուներին: Կրելով դեղին կիպ զգեստ՝ նա ցուցադրել է իր սլացիկ կազմավծքը:

 

Celebrities Attend Wimbledon

 

Ինչպես գրում է The Sun պարբերականը՝ Քեմբրիջյան դքսուհին Դյուկանի դիետայի երկրպագուհին է, ըստ որի սննդակարգում պետք է լինեն մեծ քանակությամբ սպիտակուց  և քիչ քանակությամբ ածխաջրեր: Այդ ռեժիմին հետևելով՝ արքայազն Ուլիյամի կինը պատրաստվել է հարսանքին ու նիհարել ծննդաբերությունից հետո:

 

Արդյունքն ամրպանդել օգնում են օգտակար սովորությունները. 2014թ.-ից նա ժամանակ առ ժամանակ իր սննդակարգի մեջ ավելացնում է թարմ բանջարեղենի ու մրգերի, ինչպես նաև հում ձկան քանակը:

 

Երբեմն դքսուհին բացառություններ է անում: Օրինակ, 2013թ. արքայազն Ջորջին լույս աշխարհ բերելիս՝ ծննդաբերության ցավերից դքսուհուն օգնել է կտրվել պիցցան:Նա նաև քարրիի մեծ երկրպագու է (այն դքսուհու համար բերում են լոնդոնյան սիրելի ռեստորանից), և երբեմն մայրիկի բաղադրատոմսով ուտեստներ է պատրաստում ընտանիքի համար:

 

Դիետաների լավագույն օգնականն, ինչպես հայտնի է, սպորտն է:  Դքսուհին սիրում է վազել, զբոսնել շների հետ, նա ժամանակ է գտնում լողալու, թենիս խաղալու և դահուկներ վարելու համար: