WOMAN

ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ 5 ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

10. 01. 2019

1236da25d4fa5a9f59550c247423df6b

Որո՞նք են Քեմբրիջյան դքսուհու գեղեցկության գաղտնիքները: Ամեն ինչ պարզ է. նա ամբողջովին բնականության կողմնակիցն է: Չի փորձում թաքցնել աչքերի շուրջ կնճիռները, սիրում է բնական կոսմետիկա ու տանել չի կարողանում վառ դիմահարդարում:

Եղունգների թափանցիկ լաք: Քեյթն ընտրում է թափանցիկ կամ բեժ լաք. թագավորական էթիկետն արգելում է կարմիր, սև կամ այլ երանգներ: Ասեկոսեների համաձայն՝ թագավորական ողջ ընտանիքը, այդ թվում նաև թագուհի Ելիզավետա II-ը, շատ է սիրում Essie լաքերը: Ի դեպ, թագուհին չի դավաճանում Ballet Slippers երանգին 1989թ.-ից, իսկ Քյեթը միքսում է այն Topless & Barefoot-ի հետ:

canva-photo-editor (1)

Սանրվածք՝ հղիության մասին հայտարարությունից առաջ: Փոքրիկ հնարք Քենսինգթոնյան պալատի կողմից. Քեյթը միշտ թարմացնում է սանրվածքը  որևէ կարևոր հայտարարությունից առաջ: Դա խայծ է պապարացիների համար. նման նորությունից հետո նրա անձի հանդեպ ուշադրությունը մեծանում է, իսկ լուսանկարներն ավելի շատ են արվում: Այդպես էր վարվում նաև արքայադուստր Դիանան: Քեյթը ծավալ է հաղորդում վարսերին գլխի վերևի հատվածում: Այդպես անում էին դեռևս 60-ականներին ավելի փարթամ վարսերի էֆեկտ ստանալու համար: Իսկ ահա հղիության ընթացքում Քեյթը կարող է իրեն թույլ տալ ներկայանալ հանրությանը չներկված արմատներով. բանն այն է, որ դքսուհին կտրականապես դեմ է այդ շրջանում մազերը ներկելուն:

canva-photo-editor (1)

Մասուրի յուղ: Քեյթը փորձել է մասուրի յուղը, երբ սպասում էր արքայադուստր Շառլոտայի լույս աշխարհ գալուն: Յուղը խոնավեցնում է մաշկը, հարթեցնում ու փայլ հաղորդում:

canva-photo-editor (4)

Ճիշտ սնունդ: Քեյթը մասնակի է սնվում. յուրաքանչյուր 4 ժամը մեկ նա ուտելիքի փոքր չափաբաժին է ընդունում: Սննդակարգի մաս են կազմում ձուկը, ավոկադոն, ընկույզը, միսը և, իհարկե, դասական անգլիական կաթով թեյը: Բացի դա, հարկավոր է օրական 1,5 լիտրից ոչ պակաս ջուր: Քեյթի թուլությունը իտալական պիցցան է. միայն հանուն պիցցայի նա կարող է ժամանակավորապես մոռանալ խստության մասին: Ընդ որում, տանը Քեյթը հաճախ է ինքը պատրաստում, այդ մասին խոստովանել են նաև թագավորական շեֆ-խոհարարները:

d03aa11bbc2feb2c6807b07ed41abe10