ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀԱՍԱՎ ՈՒԶԱԾԻՆ. ԹՐԱՄՓԸ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀԵԼ ԱՖՐՈԱՄԵՐԻԿՈՒՀՈՒՆ

Donald-Trump-Body-Shame-Kim-Kardashian

 

Քիմ Քարդաշյանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը արդյունավետ է եղել:  TMZ-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանի խնդրանքից հետո Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Էլիս Ջոնսոնին: Հայազգի աստղը հանդիպել էր ԱՄՆ նախագահի հետ՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը:

 

32538153_245395589546569_7635008816290988032_n

Կինը  շնորհակալական նամակ է հղել Քիմին: Քիմը անձամբ է զանգահարել Էլիսին ու հայտնել այդ լավ նորությունը: Քարդաշյանի խոսքերով՝ նրանք միասին հուզվել և, նույնիսկ, արտասվել են:

4CFDB5A600000578-0-image-a-20_15283274011141

«Ես շնորհակալ եմ Թրամփին և բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակն են հատկացրել Էլիսին: Այս իրողությունը շատ այլ մարդկանց հույս կտա նման իրավիճակներում»,-նշել է Քիմ Քարդաշյանը: