ՔԱՅԼԻ ՋԵՆՆԵՐ և ԱՅԼ ԱՍՏՂԵՐ, ՈՎՔԵՐ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՍԻԼԻԿՈՆԻՑ

08676d632ed9221de4e67ed2b4a2092c_fitted_740x0

 

Գաղտնիք չէ, որ հայտնիները բավականին հաճախ են լինում պլաստիկ վիրաբույժների մոտ: Նրանց կարելի է հասկանալ, չէ՞ որ շոու բիզնեսը պահանջում է մշտապես իդեալական տեսք ունենալ՝ սլացիկ մարմին, գեղեցիկ դեմք: Երբեմն, գեղեցկության չափանիշների հետևից ընկնելով, աստղերն անցնում են սահմանը և փչացնում իրենց տեսքը: Բայց կան հայտնիներ, ովքեր ժամանակի ընթացքում հասկանում են, որ սիլիկոնն ու ֆիլերները նրանց չեն համապատասխանում: Ահա  5 հայտնի կանայք, ովքեր ազատվել են կրծքերի իմպլանտներից, շուրթերի սիլիկոնից՝ վերադառնալով իրենց բնական կերպարին:

 

Քայլի Ջեններ շուրթեր:  Քայլիի մեծ շուրթերը վաղուց դարձել են նրա այցեքարտը, բայց դստեր ծնունդից հետո ռեալիթի շոուի աստղը հաճախ է սկսել կիսվել հետևորդների հետ իր՝ առանց դիմահարդարման լուսանկարներով: Վերջին լուսանկարներից ակնհայտ է , որ Քայլին փոքրացրել է շուրթերը:

1-134

 

Լինդսի Լոհան շուրթեր: Մի քանի տարի առաջ մի միջոցառման ժամանակ լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել Լինդսիին, ով իրոք ներարկումների առումով չափն անցել էր. նրա շուրթերը ոչ միայն մեծացել էին, այլ նաև լողացող տեսք ունեին: Բայց դերասանուհին կարողացել է կանգ առնել ու դադարել արտաքին տեսքի փորձարկումները:

2-129

 

Նիկոլ Քիդման շուրթեր և կուրծք:  Ասում են, որ Քիդմանը գնացել է այդ քայլին ամուսնու՝ Քիդ Ուրբանի համար, ով պաշտում է մեծ կրծքերով ու հաստ շուրթերով աղջիկներին. դերասանուհին մեծացրել է 1-ին համարի կուրծքը՝ դարձնելով 3-րդ, ինչպես նաև մեծացրել շուրթերը: Բայց 2 տարի անց Քիդմանը եկել է այն եզրահանգման, որ սիլիկոնը լավ ազդեցություն չունի իր օրգանիզմի վրա ու ազատվել դրանից:

4-117

 

Վիկտորիա Բեքհեմ կուրծք: Վիկտորիայի բնական կուրծքը 1-ին չափսն ունի և Spice Girls խմբի լուծարումից հետո երգչուհին դիմել է մամոպլաստիկայի: Որոշ ժամանակ անց Բեքհեմը փոքրացրել է կուրծքը՝ հասցնելով 2-րդ համարի, իսկ երկար սպասված դստեր ծնունդից հետո առհասարակ ազատվել իմպլանտներից:

6-99

 

Բրիթնի Սփիրս կուրծք:  Դեռ երիտասարդության տարիներին Բրիթնին գնացել է մեծ կուրծք ունենալու նորաձևության հետևից և մեծացրել այն՝ 2-րդ չափսից դարձնելով 4-րդ: Բայց հետո երգչուհին փոշմանել  ու ազատվել է իմպլանտներից:

7-92