ՔԱՂՑՐ ԱՄԱՆՈՐ`«ՖԼԱՄԲԷ»-Ի ՀԵՏ

14

14

Մոտենում է բոլորիս կողմից սիրված ամենակախարդական տոնը` Ամանորը: Քաղաքում, արդեն, ամենուրեք նախատոնական եռուզեռ է: Իհարկե, գաղտնիք չէ, որ հայ տնային տնտեսուհիների համար Նոր տարին իր հետ բերում է մի շարք հոգսեր: Սակայն, նրանց համար, ովքեր ծանոթ են «Ֆլամբէ» ընկերությանը, որը զբաղվում է տորթերի և խմորեղենի արտադրությամբ, ամանորյա քաղցրավենիքի հաճելի խնդիրն արդեն լուծված է:

Citrus.am-ը բազմիցս առիթ է ունեցել անդրադառնալու «Ֆլամբէ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և այդ օրվանից ի վեր հաճախորդներին առաջարկում է բնականին հումքից պատրաստված քաղցրավենիք` առանց ավելորդ սինթեթիկ հավելումների:

Այսպիսով, Ամանորի ձեր սեղանը կարող եք գեղեցկացնել «Ֆլամբէ»-ի տոնական խմորեղենով, տորթերով և հետաքրքիր ու օրիգինալ թխվածքաբլիթներով: Կարող եք վստահ լինել, որ ձեր հյուրերը ոչ միայն գոհ կմնան համից, այլև` էսթետիկ հաճույք կստանան ձեր տոնական սեղանից:

Պատվերների համար կարող եք զանգահարել +(374)96602828; +(374)10 224744,

կամ այցելել ֆիրմային խանութ՝ Վ. Փափազյան 17 հասցեով:

Շտապեք ամրագրել ամանորյա պատվերները մինչև դեկտեմբերի 25-ը: