ՓԱՅԼՓԼՈՒՆ ՀԵՏՈՒՅՔ. ԱՄՌԱՆ ԽԵՆԹ ԲՅՈՒԹԻ ԹՐԵՆԴԸ

9b018550faaffe19391409eac9941cf7_fitted_740x700Եթե անցած տարի ամենահայտնի Instagram-թրենդը  փայլուն կրծքալն էր, ապա 2018 թ. ուշադրությունը մարմնի 5-րդ կետի վրա է: Այս տարի պետք է զարդարել հետույքը, կերպարը մինի-շորտերի է հիշեցնում: Վառ ու վայրի տեսք ունի, բայց գեղեցկության փորձագետների կարծիքով, այս կերպարը ամառային փառատոնների համար գերնորաձև լուծում է: Սա նաև տնտեսող տարբերակ է. շատ փայլեր ու դու արդեն պատրաստ ես, բայց եթե ահա անձրև տեղա, անհրաժեշտ կլինի արագ գործել:

 

Go Get Glitter բրենդն Instagram-ի իր էջում ցուցադրում է այն փայլփլուն նյութերը, որոնց միջոցով կարելի է ոչ միայն վարսերն ու դեմքը զարդարել, այլ նաև ստանալ լողազգեստ, տոպ, սպորտային տաբատներ:

 

Կրել դրանց տակից որևէ բան թե ոչ, դու ես որոշում, իսկ ահա հետույքիդ չափսը, ցելյուլիտն ու տեսքը չպետք է քեզ ահանգստացնեն:

 

Եթե կարծում ես, որ այս «զգեստը» վուլգար տեսք ունի ու անհարմար է, ապա, թերևս, ճիշտ ես: Բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Եվ վստահաբար, այս տեսքով փողոցում հայտնվելու դեպքում, հաստատ աննկատ ու առանց արկածների չես մնա: