Տղամարդուն գրավելու 10 միջոց

5279_1363431705_b16d5Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ ցանկանում է, որպեսզի իր երզազանքների տղամարդը հայտնվի իր ոտքերի առջև: Ինչպե՞ս հասնել դրան: Իհարկե, այս հարցի վերաբերյալ ամեն ոք ունի իր մոտեցումը: Իսկ ահա նրանց համար, ովքեր տղամարդուն գրավելու համար ոչ մի միջոց չգիտեն, մի քանի խորհուրդներ:
1. Սովորեք լսել: Յուրաքանչյուր տղամարդ սիրում է, երբ իրեն լսում են: Պարզեք, թե ինչ հետաքրքրություններ ունի ձեր տղամարդը: Տղամարդիկ չեն սիրում կանանց, որոնք անդադար շատախոսում են:
2. Երբեք մի փորձեք տղամարդուն շեղել իր գործերից: Եթե նա զբաղված է, ապա մի ծանրաբեռնեք ավելորդ հարցերով: Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ որոշակի ժամանակահատվածում մեկ գործի վրա են կենտրոնանում: Երբ դուք իսկապես նրա օգնության կարիքն ունեք, ապա առանց բացահայտելու այն, նրանից խնդրեք հանդիպում գործերը վերջացնելուց հետո:
3. Հաճախ տղամարդիկ իրենց մտքերը բառացի չեն արտահայտում: Այս դեպքում կնոջ խնդիրն է ըմբռնումով մոտենալ նրան: Հետազոտողները ապացուցել են, որ սա պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց ուղեղի կառուցվածքը տարբերվում է կանանց ուղեղի կառուցվածքից: Տղամարդկանց ուղեղը բաժանված է մի քանի մասերի, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մի գործողության համար: Երբ ձեր տղամարդը ձեզ հետ չի զրուցում, ապա դա մի որակավորեք որպես ուշադրության բացակայություն:
4. Եթե տղամարդու կյանքում կան խնդիրներ, ապա նա երբեք չի բարձրաձայնում դրանց մասին: Տղամարդիկ, ընդհանրապես, չեն սիրում խոսել իրենց հուզող հարցերի մասին: Այս դեպքում կանայք պետք է լինեն խորաթափանց և չփորձեն հարցաքննել տղամարդկանց:
5. Եթե ցանկանում եք զրուցել տղամարդու հետ, ապա ձեր մտքերը և գաղափարները արտահայտեք պարզ և հստակ, քանի որ նրանք չեն սիրում շատախոս ու դատարկամիտ կանանց: Ամենակարևորը պետք է հիշել, որ ցանկացած դեպքում չփորձեք ընդհատել ձեր ընկերոջ:
6. Տղամարդիկ հազվադեպ են ցույց տալիս իրենց զգացմունքները: Նա կարող է լսել քեզ, զգալ, ապրել քո ցավը, բայց դա լինի աննկատ: Կանայք սովոր են նրան, որ իրենց զգացմունքները ամեն բառի հետ փոխվում են և դա էլ պահանջում են տղամարդկանցից: Պարզապես պետք է հիշել, որ տղամարդկանց դեպքում դա նման է անվախության դիմակի, որոնցով նրանք իրենց վստահ են զգում:
7. Տղամարդկանց հետ զրույցում պետք չէ չափազանցնել իրականությունը: Նրանք սիրում են ճշգրիտ բովանդակություն և բառացի խոսք:
8. Տղամարդիկ սիրում են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, առանց կանանց մասնակցության: Հետևաբար իմաստ չունի նրան տալ խորհուրդներ, երբ նա դրանց կարիքը չի զգում և չի բարձրաձայնում:
9. Երբեք մի քննադատեք տղամարդուն: Նրանք ամեն ինչում ցանկանում են լինել առաջինը և մնալ բաձրության վրա: Քննադատելու փոխարեն կարելի է գովաբանել տղամարդկանց, որը կօգնի ձեզ ավելի մոտենալ նպատակին:
10. Միշտ հիշեք մի շատ կարևոր կանոն, որն է ՝ տղամարդու սիրտ տանող ճանապարհը ստամոքսն է: Նրանք իսկապես գնահատում են համեղ սնունդը:
Ամենայն հավանականությամբ սկզբում դժվար կլինի հետևել այս բոլոր խորհուրդներին, սակայն հիշեք, որ սրանց օգնությամբ կհասնեք ցանկացած տղամարդու: