WOMAN

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 5 ԳԱՂՏՆԻՔ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ

22. 06. 2018

ms-e1518283961410

 

Տղամարդկանց  շատ սիրելուց բացի հարկավոր է նաև գլուխ հանել նրանց բնությունից: Մենք որոշել ենք օգնել քեզ այդ հարցում՝ ներկայացնելով տղամարդկային 5 գաղտնիք, որոնք կօգնեն քեզ դառնալ նրա համար լավագույն ընկեր ու վստահելի կին:

 

Տղամարդիկ շատ էմոցիոնալ են

Պինդ ընկույզի կերպարը, որի նյարդերը երկաթյա են, Հոլիվուդի հերթական լեգենդն է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Տղամարդիկ զգայուն են, նրանք նույնօես կարող են սենտիմենտալ լինել ու անհանգստանալ ինչ-ինչ հարցերի համար, պարզապես դրա մասին ընդունված չէ խոսել: Նա ամեն ինչ նկատում է՝ քո տոնը, հայացքը, պահվածքիդ փոփոխությունները: Նրան կարող են վիրավորել քո խոսքերը, անուշադրությունը, անտարբերությունը, նույնիսկ եթե թվում է, թե դա դատարկ բան է:

3acc05a2b0c10207abdcd4d55ec41f64

Նա չի տանում քննադատությունը

Ոչ մի տղամարդ չի տանի զուգընկերուհու քննադատությունը. դա վեր է նրա ուժերից: Նրան իսկապես բարդ է ընդունել իր թուլությունները, հիմարությունները: Նա կսկսի նյարդայնանալ, բարկանալ, մի խոսքով ամեն ինչ՝ բացի սեփական պարտությունը ընդունելուց: Նրանք առհասարակ դժվար են տանում պարտությունները: Այնպես որ այստեղ իսկապես պետք է քո նրբանկատությունը:

cfe698887b948ba3439791e6cee4ad46

Նրանք անձնական տարածքի կարիք ունեն

Դա կարող է լինել անձնական աշխատասենյակ, ավտոտնակ, բազմոց: Կարևորը, որ նրան այնտեղ հանգիստ թողնեն: Այդպես է աշխատում նրա հոգեբանությունը, ժամանակ առ ժամանակ նա լիցքաթափվելու կարիք ունի, այնպես որ նրան միայնակ թող այդ պահերին: Թող որ նա ընկերների հետ ժամանակ անցկացնի, դա չի նշանակում, թե դու կարևոր չես:

ff09d31c9c5c50bf9b9c6ce55553dd57

Տղամարդը մարդ է, այլ ոչ թե տերմինատոր

Պետք չէ նրա վրա բարդել աշխարհում ամեն ինչի պատասխանատվությունը, վերջիվերջո նա սուպերմեն չէ, այլ սովորական մարդ՝ իր բնավորությամբ, թուլություններով ու ցանկություններով: Որևէ մեկը լավ գլուխ է հանում տեխնիկայից, մյուսը հիանալի սիրեկան է, երրորդն էլ՝ ուժեղ բիզնեսմեն, բայց ոչ միշտ են այդ բոլոր հատկանիշները հավաքված մեկ մարդու մեջ:

309b9c293ff2bad3fb6373a1efd3f800

Տղամարդը չի կարողանում մտքեր կարդալ

Իսկապես, տղամարդը չի հասկանում քո երկիմաստ խոսքերն ու հայացքները: Նրանք ավելի պարզ են ստեղծված, այնպես որ եթե որևէ բան ես ուզում, ուղիղ ասա նրան այդ մասին՝ առանց լիրիկական զեղումների: Եթե որևէ բան դուրդ չի գալիս, կրկին ասա այդ մասին՝ առանց վիրավորելու, հարձակվելու ու սար ու ձոր ընկնելու:

f19ea8c7332bfb3a8d5a0df28b18d527