WOMAN

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 4 ՊԱՀԱՆՋ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ

09. 10. 2018

open-uri20180708-60934-3k3k4m

Տղամարդիկ մշտապես փնտրում են իրենց  իդեալին, բայց, մի փոքր խորը մտածելու դեպքում, նրան կարելի է գտնել յուրաքանչյուր կնոջ մեջ: Ահա 5 որակ, որ կնոջը կարող են դարձնել այդպիսին:

Կին-մուսա: Հիշո՞ւմ եք այս արտահայտությունը. «Բոլոր մեծագույն տղամարդկանց հետևում կանգնած է մեծագույն կին»։ Պատմությունը բազմաթիվ այդպիսի դեպքեր գիտի։ Այս կանայք ոգեշնչում էին իրենց տղամարդկանց, վստահում և հավատում նրանց ուժերին:

Կին, որ հարմարավետություն է ստեղծում: Այսպիսի  կինը կարողանում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, ուր վերադառնալու ցանկություն է առաջանում։ Նրա մոտ միշտ հարմարավետ է, ջերմ, հանգիստ:

Կին-սիրուհի: Այսպիսի կանայք գիտեն, թե ինչպես իրենց զուգընկերոջը պարգևել այն զգացողություններն ու տպավորությունները, որոնք պետք են նրան: Խոսքն առաջին հայացքից կարող է միայն ինտիմ հարաբերությունների մասին թվալ, իրականում ամեն ինչ կյանքի այլ բնագավառների էլ է վերաբերվում: Այս կանանց մեջ անջատված է «մայրիկի» ֆունկցիան:

Կին-ընկեր: Այս կինն ընդունում է իր տղամարդուն այնպիսին, ինչպիսին նա կա։ Այսպիսի կնոջ կողքին տղամարդը կարող է հանգիստ լինել: Այս հարաբերություններում զուգընկերները կիսում են համատեղ հետաքրքրություններ՝ թեկուզ մասնակիորեն։ Նրանք նաև իրար սեփական տարածություն ունենալու հնարավորություն են տալիս: