GIRLS

ՏՂԱՄԱՐԴԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՔՈ ՎՐԱ, ԵԹԵ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 6 ԲԱՆԵՐԸ

25. 05. 2019

9506fe59fc06f88b2e1d032301ad5e20

Հայտնի է, որ տղամարդու վերաբերմունքի մասին խոսում են նրա արարքները: Ինչպե՞ս հասկանալ՝ լուրջ են նրա մտադրությունները, թե՞ ոչ:

Նա երկար ժամանակ չի պատասխանում քո նամակներին: Նա կարող է անպատասխան թողնել քեզ ժամերով, երբեմն նույնիսկ՝ օրերով: Ընդ որում, նա վիրավորվում է մինչև հոգու խորքը ու սկսում մեղադրել քեզ, եթե դու հանկարծ ուշացնում ես պատասխանը:

Իրեն տարբեր կերպ է պահում՝ կախված այն բանից միասին եք, թե՞ առանձին: Երբ միասին եք, թվում է, թե նա աշխարհի լավագույն տղան է, բայց բավական է, որ բաժանվեք, վերջ, նա կորում է:

Նա միշտ զբաղված է: Նա երբեք ժամանակ չունի, միշտ շտապում է, միշտ գործերի մեջ է: Երբ դու ես առաջին քայլն անում, նա պատրաստ է գալ ընդառաջ միայն այն դեպքում, երբ որևէ այլ զբաղմունք չունի:

Կարող է կորել: Նա անհետանում է՝ առանց որևէ բացատրության, իսկ հետո նորից հայտնվում քո կյանքում՝ կարծես ոչինչ էլ չի եղել:

Կարոտում է, բայց չի շտապում հանդիպել: Նա կարող է գրել, որ կարոտում է քեզ, ուզում է տեսնել, գրկել, բայց չի խոսում հանդիպման մասին: Տարօրինակ է, չէ՞, բայց փաստ, որ դու նրան պետք ես ընդամենը օնլայն հարթակում:

Դու չես հասկանում ձեր հարաբերությունների կարգավիճակը: Երբեմն նրա պահվածքը խոսում է լուրջ մտադրությունների մասին: Նա կարող է ծանոթացնել քեզ իր ընկերների հետ, ուշադիր լինել: Թվում է, թե դուք միասին եք, բայց ոչ, դու երբեք վստահ չես մինչև վերջ: