ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԴԱԺԱՆ ԻՄԱՍՏԸ

Ժամանակակից գեղեցկության չափանիշներն օր օրի փոխվում են՝ խառնաշփոթ առաջացնելով կանանց մտքերում: Այսօր նորաձև են հյութեղ շուրթերը, վաղը՝ հաստ հոնքերը, մյուս օրը՝ երկար թարթիչներն ու այդպես շարունակ:

 

Ժամանակակից կանայք չեն հասցնում նորաձևության հետևից: Թվում է, թե դու այսօր լիովին համապատասխանում ես գեղեցկության չափանիշներին, բայց ոչ. ընդամենը մեկ օր հետո ամեն ինչ կարող է փոխվել:

 

Այս վազքի մեջ ոչ բոլորն են կարողանում պահպանել ադեկվատությունը, և հաճախ մենք տեսնում ենք կանանց ու աղջիկների, ում բնական տեսքից որևէ բան գտնել հնարավոր չէ:

 

Այս տեսանյութը բացահայտում է  ժամանակակից գեղեցկության ողջ իմաստը: