Տաշի-տուշի թե՞ ամուսնություն ծովափին

11166092_691443244315107_592864336_nԱմուսնություն… Ցանկացած հարսնացուի համար էլ այս օրն ամենանշանակալիցն է, քանի որ, ինչպես նշում են, սա կյանքում մեկ անգամ է տեղի ունենում: Ու քանի որ ես ապրում եմ Հայաստանում, չեմ կարող ժխտել, որ այստեղ այս օրն ասոցացվում է հիմնականում տաշի-տուշիների, բղավոցների, մեղրի ու լավաշի, մի քանի անգամ տուն գնալ-գալու, թամադայի, թագուհու ու թագավորի, խորովածի, սրի ու թրի, ազաբի ու քավորի և վերջապես վարկով գումար վերցնելու հետ: Առաջ, վստահ կարող եմ ասել, որ այս արարողությունն ավելի ճոխ էր նշվում. հիմա փոխվել են ժամանակները, մոտեցումներն ու նույնիսկ  զույգերի դատողությունը:

Այսօր, այս ճոխությանը փոխարինելու են եկել  բնությունը, ծովափը, ամենամոտ ընկերները, շամպայնն ու շոկոլադը, իսկ վերջում՝ դիսկոտեկ ծովափին: Ու հավատացեք, շատ գումար հարկավոր չէ ամուսնությունը հետաքրքիր դարձնելու համար. ցանկություն, մտքի վառ թռիչք, մի քիչ ռոմանտիզմ, խենթություն ու շա՜տ սեր: Նայելով այս հեքիաթային հարսանեկան լուսանկարները՝   կարող ես այն իրականություն դարձնել սիրածդ էակի հետ ու օրդ դարձնել անմոռանալի:

Մանե Հարությունյան