SHOW BISS

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԼԱՑ ԵՄ ԵՂԵԼ 6 ԱՄԻՍ ԱՌԱՋ. ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ` «18+»

20. 04. 2019

glxavor

Citrus.amշարունակում է  իր «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ հայտնիներին: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրն իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին: Այնպես որ, պետք չէ խորը ենթատեքստեր փնտրել այս ամենի մեջ:

Այս անգամ մեր հյուրը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է, ով գրեթե միշտ գտնվում են քննարկումների կիզակետում: Նրա հասցեին շատ են հնչում քննադատություններ, բայց մեզ հետ զրույցում դերասանուհին պնդում է, որ մեծ ուշադրություն չի դարձնում դրանց:

Նաիրա Մովսիսյանը պատասխանել է մեր 18 հարցերին` անկեղծանալով անձնական կյանքի, ժամանակակից տղամարդկանց մասին ունեցած պատկերացումների և մի շարք այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

1.Նաիրա, երբ ասում են 18+, ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-…Որ ժամանակն է գտնել աշխատանք և սկսել ինքնուրույն ապրել:

2. 3 կարևոր բան, որ տղամարդը պետք է իմանա Ձեր մասին:

-Պետք է գիտակցի, որ իր կողքին լավագույնն է: Գիտակցի, որ խելացի է և պետք է թույլ լինի իր կողքին:

3. 3 բան, որ միշտ փնտրում եք տղամարդու մեջ:

-Գրավչություն, իմ ստեղծած իդեալական վերաբերմունքը և հաստատուն կեցվածք:

21616198_1689521867733272_7704671310544441255_n

4. 3 բան, որ Ձեզ միանգամից գրավում են տղամարդու մեջ:

-Առաջինը` հոտը, հայացքը… շուրթեր, ատամնաշար, եղունգներ…

5.Կարո՞ղ եք մտաբերել որևէ կարևոր դաս, որ սովորեցրել է Ձեզ Ձեր կողքի տղամարդը:

-… Որ պետք է դողամ իմ անվան համար:

6.Ե՞րբ եք վերջին անգամ լաց եղել տղամարդու պատճառով և ինչո՞ւ:

-Մոտավորապես 5-6 ամիս առաջ: Զուտ ինքս ինձ հեռու պահելու վիճակ էր… անիմաստ աղջկական  վիճակ, երբ ինքդ քեզ կապվում ես, հետո ինքդ քեզ պոկում ես այդ մարդուց:

29261721_1877035165648607_6932675951597613393_n

7.Երբեք չեմ հավատա, որ տղամարդիկ կարող են…

-Ամեն ինչ կարող են (ծիծաղում է): Արդե ՛ն ամեն ինչ կարող են…

8.Կարծում եմ, գրավիչ եմ տղամարդկանց համար, քանի որ…

-…Ցանակալի եմ, հետաքրքիր եմ, ունեմ բնավորություն, կիրթ եմ, մի փոքր թիթիզ, ինչու ոչ: Ամենակարևորը, տարբեվողն եմ, կապ չունի` լավ, թե վատ, բայց տարբերվող…

9.Ի՞նչն է Ձեզ հունից հանում` տղամարդու հետ հարաբերություններում:

-Սուտը և չհասկացված լինելը:

53076651_2157978797617344_8821177751805453703_n

10. Ըստ Ձեզ` ի՞նչ երբեք պետք չէ թույլ ալ տղամարդուն:

-Նստի ուսերիդ… իմ կյանքում նման դառը փորձ չի եղել, որովհտեև ես մի փոքր խելացի եմ գտնվել, բայց շատ-շատ աղջիկներ կան: Չնայած իրենք են երևի թույլ տվել: Տղամարդու մի տեսակ կա, որ  բավական է միայն ժպտաս, վերջ…ամեն ինչ են թույլ տալիս իրենց:

11. Այլևս երբեք չեմ համաձայնվի…

-Երբեք չեմ ասում է «երբեք», ախր, չեմ էլ ապրում այդպես…Բայց, կարծում եմ, երբեք երևի չեմ համաձայնվի շատ անձնականից խոսել: Թույլ տալ այն, ինչ առաջ եմ թույլ տվել:

12. Իսկ ի՞նչ փուլ է հիմա անձնական կյանքում:

-Հանգիստ, հանդարտ, դանդաղ… դադար է:

56490498_415502952602503_2388920262286034657_n

13. Ի՞նչ կուզեիք սովորեցնել, խորհուրդ տալ մասնավորապես հայ տղամարդկանց:

-Սիրեք և հարգեք յուրաքանչյուր կնոջ, որովհետև հիշեք, որ ձեզ էլ է կին լույս աշխարհ բերել:

14. Ի՞նչը «ստիպեց» MAKEUP ARTIST դառնալ. ասում են, կանայք կտրուկ փոփոխությունների են դիմում, երբ իրենց կյանքում որև մեծ դժվարություն կա: Ձեզ մոտ ինչպես եղա՞վ այդ անցումը:

-Նախ, երբ ես 5 տարի առաջ ունեի գեղեցկության սրահ, արդեն ԱՄՆ-ում սովորել էի MAKEUP անել, ուղղակի այդքան շատ PR չէի անում, որովհետև առաջ PR  անելու մոդան չկար: Վերապատրաստավեցի և շարունակեցի: Ի դեպ, քոմենթ էին գրել, թե  «առաջարկներ չունի, ստիպված ընկած makeup-ա անում», ուղղակի մակարդկաս թույլ չտվեց, որ ավելացնեի.  «ազիզ ջան, իմ մասնագիտությունից ավելի թանկ է makeup artist դառնալը, վստահեցնում եմ` ֆինանսի առումով»: … Ես անընդհատ սովորում եմ. հոգեբանություն, մարքեթինգ ավարտեցի,  մյուսը թե որը կլինի, չեմ կարող ասել, բայց եթե Աստված տվել է  հնարավորություն և, ինչու չէ, շնորհ, որևէ բան անելու, ինչո՞ւ չօգտագործել:

46695822_2182157702009070_8600399039907731447_n

15. Ձեր մասին մշտապես խոսակցություններ են պտտվում` անկախ նրանից երևում եք էկրաններին, թե ոչ: Հետաքրքիր է, ո՞րն է եղել ամենաաբսուրդ բամբասանքը, որ վերջերս լսել եք Ձեր մասին ու դա որևէ կերպ իր ազդեցությունն է ունեցել:

-Իմ վրա չի ազդել, որովհետև ես միշտ գիտակցում եմ, որ այդ խոսողն է տուժում, ոչ թե նա, ում մասին խոսվում է, որովհետև իր մակարդակն է այդտեղ երևում, ոչ թե իմ: Շատ են եղել…նամանավանդ, որ  արդեն քննարկում էին, թե իմ երեխան, տեսնես, ո՞ւմից է` չհաշված, որ նախկին ամուսնուցս է (ծիծաղում է): Հետո երբ հայտնվեցի ԱԺ-ում, գոնե լսեին, որ ի օգուտ իրենց եմ խոսում, խոսում էին սխալ դրված լույսի պատճառով երևացող իմ «անտանելի գրիմից» և, իհարկե, սեքսուալ բնույթի շատ բաներ, որ, կարծում եմ, իրենց երևակայությունն է: Ու ամենացավալին այն է, որ տղամարդիկ էին դա գրում: Եվ նման տղամարդկանց ես ընդամենը կարող եմ ասել. «Մեր «կոսմետիչկաները» վերադարձրեք»: Այդ քոմենթ  գրողներն այնպես են գրում, ինձանից կանացի են երևում, տնաշեն:

21557476_1688563411162451_4734399388326546867_n

16. Ո՞րն է եղել ամենամեծ դժվարությունը, որ անցել եք վերջերս:

-Ես այս մեկ տարվա ընթացքում անընդհատ եմ անցնում դժվարություններ: Տղամարդկանց հետ դժվարություններ չունեմ, ճիշտն ասած, որովհետև իմ լավագույն ընկերները տղամարդիկ են: Իսկ առհասարակ, վերջին դժվարությունը, կարծում եմ, տունս փոխելն էր, որովհետև անցած տարի էի փոխել:

17.Երբեք թույլ չեմ տա, որպեսզի դուստրս…

-Երբեք թույլ չեմ տա, որ դուստրս երբևէ հիասթափվի ինձանից, որովհետև ինքը լսելով չի սովորում, այլ նայելով` ինչպես յուրաքանչյուր երեխա: Ուստի, ինձ համար սարսափելի ցավալի կլինի, որ հիասթափություն ապրի:

40009356_406281796568622_444102169616973824_n

18. Մեր նախորդ հյուրը` երգիչ Գևորգ Մկրտչյանն ուղղել է Ձեզ հետևյալ հարցը. Ինչպե՞ս կույր մարդուն նկարագրել կարմիր գույնը:

-Կրքի գույն: Վստահ եմ, կույր մարդն էլ է սեռական կյանքով ապրում:  Հենց  ասացիք «կույր մարդ», Սթիվի Ուանդերն եկավ աչքիս առաջ… Երաժշտություն, կիրք, հուզականության գագաթակետ…

 18+Ձեր հարցը` մեր հաջորդ հյուրին:

-Ինչո՞ւ էին 13-րդ դարում  նույնիսկ ռոյալի ոտքերը փակած նվագում, ո՞րն էր պատճառը….