FASHION

ՎԱՐՍԵՐԻ 3 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԶԱՐԴԵՐԸ, ՈՐՈՆՔ ՆՈՐԱՁև ԵՆ ԼԻՆԵԼՈՒ 2019Թ.

08. 01. 2019

660x879_1_ae806d7a7233bc5b1aecd43d4d3c6675@740x986_0xac120002_18834486591546870685 (1)

Դեկտեմբերի 7-ին Լոս-Անջելեսում կայացել է կինոմատոգրաֆիայի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Ոսկե գլոբուս-2019» մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն՝ մրացանակաբաշխությանը ներկա էին հոլիվուդյան ամենավառ աստղերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ինչպես միշտ, համաշխարհային ԶԼՄ-երի ուշադրությունը կենտրոցած էր աստղերի զգեստների ու կերպարների վրա: Ներկայացնում ենք վարսերի համար նախատեսված 3 ամենագեղեցիկ զարդերը, որոնք նորաձև են լինելու այս տարի:

Նիկոլ Քիդման – Վելվետե բանտ: Լակոնիկ վելվետե բանտն այս տարի ամենագլխավոր թրենդն է վարսերի զարդերի մեջ: Դեռևս 2018թ վերջին Քեյթ Միդլթոնը նմանատիպ մազակալով ներկայացել է հանրությանը, ինչը չի վրիպել նրա երկրպագուների ուշադրությունից: Իսկ ահա Նիլոկ Քիդմանի դեպքում ոճաբանները հավաքել են աստղի գանգուրները ու թեթև սանրվածք ստացել՝ լրացնելով այն սև բանտով: Բավականին ռոմանտիկ ու կանացի կերպար է ստացվել:

новый коллаж

Քեյթ Մարա - Ոսկեգույն մազակալ: 35-ամյա դերասանուհին ներկայացել է Miu Miu շքեղ զգեստով: Վիզուալ ծանր զգեստը ոճաբանները լրացրել են խիստ սանրվածքով՝ ամրացնելով այն ոսկեգույն մազակալով:

ppp

Լյուպիտա ՆիոնգոԲիսերից ժապավեն՝ անմոռուկի գույնով: Այս կերպարն ամենաքննարկվածներից մեկն է: Աստղի ոճաբան Վերնոն Ֆրանսուան ընդգծել է նրա թուխ մաշկը ամենառոմանտիկ երանգներից մեկով ոչ միայն Calvin Klein-ի զգեստով, այլ նաև թարթիչաներկով: Որպես սանրվածք նա ընտրել է լակոնիկ հյուսքը՝ լրացնելով այն բիսերներով ժապավենով:

pppj