ՎԱՐՍԱԿԻ ԴԻԵՏԱ. 7 ՕՐՈՒՄ՝ 5ԿԳ

Վարսակի դիետան ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաև օրգանիզմը կմաքրի շլակներից և տոքսիններից: Վարսակի փաթիլների 100գ-ն պարունակում է 3 գ լուծվող բջջանյութ, որի շնորհիվ էլ հասնում ենք մեր նպատակին: Բացի բջջանյութից, վարսակը պարունակում է նաև 11 գ բուսական սպիտակուցներ, այնպես որ, այս դիետայի ընթացքում մկանները չեն տուժի: Այս դիետան տևում է 7 օր: Ընթացքում կարող եք խմել 1%-անոց կեֆիր կամ կանաչ ու դեղաբույսերից պատրաստված թեյ, ջուրը կարող եք խմել նաև կիտրոնով: Սև թեյը, սուրճը, կաթը և այլ ըմպելիքներն արգելված են:

 

4ճ/գ վարսակի փաթիլների վրա լցնել կես բաժակ եռացրած ջուր և թողնել թրմվի 3-5 րոպե: Արգելվում է ավելացնել կարագ, աղ, շաքար, համեմունքներ կամ կաթ:

 

Օրական 5 անգամ վարսակ կերեք: Որպեսզի դրա համը չձանձրացնի ձեզ, ամեն անգամ կարող եք վարսակին թեյ, կեֆիր կամ մի փոքր մրգեր ավելացնել:

 

Նախաճաշ: 1 բաժին վարսակ, թեյ: 2-րդ նախաճաշ: 1 բաժին վարսակ, 1 միրգ և մի բուռ հատապտուղներ Ճաշ: 1 բաժին վարսակ, 1 բաժակ կեֆիր: Օրվա կեսին: 1 բաժին վարսակ, 1 բաժակ կեֆիր: Ընթրիք: 1 բաժին վարսակ, 1 միրգ կամ մեկ բուռ հատապտուղներ: Ընթացքում պետք է շատ ջուր, կեֆիր կամ թեյ խմել: