WOMAN

«ՎԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻ» ԿՅԱՆՔԻ 3 ԿԱՆՈՆ, ՈՐՈՆՑ ԱՐԺԵ ՀԵՏևԵԼ

17. 07. 2018

8c9c3c6ad4b78c000719826a393efdfd

 

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին մեզ մանկուց սովորեցնում արդարացնել ուրիշների սպասումները, օգնել մեծերին ու լավ սովորել: Հետո մենք մեծացանք, բայց սովորությունները մնացին. լինել հաճելի, լավը, որպեսզի դուր գալ բոլորին: Հենց դա է սովորեցրել մեզ ուշադրություն չդարձնել սեփական հետաքրքրություններին, զոհել անձնական երջանկությունը: Սակայն ոչ բոլոր աղջիկներն են հետևել այդ կանոներին, կան նաև այնպիսիք, ովքեր պահպանել են իրենց ունիկալությունը՝ թքած ունենալով չգրված օրենքների վրա: Հասարակությունը սովոր է նրանց քննադատել. որտե՞ղ եք տեսել, որ լավ կինը իր ցանկություններն առաջին տեղում դնի: Բայց գուցե հենց նրանցից պետք է սովորել, թե ինչպես երջանիկ լինել ու հաճույք ստանալ սեփական կյանքից:

 

Չամաչել սեփական ցանկություններից: Ինքնավստահ կինը երբեք չի հարաժարվի իրեն հետաքրքիր բաներից՝ նույնիսկ եթե հասարակությունը քննադատում նրան դրա համար: Նա ուզո՞ւմ է կարդալ սիրավեպեր և ոչ թե Տոլստոյ, նա կկարդա սիրավեպեր՝ լացելով ու շոկոլադ ուտելով: Ուզո՞ւմ է նա գնալ ակումբ՝ պարելու 46 տարեկան հասակում, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ նա պաշտում է պարել: «Վատ աղջիկները» չեն ամաչում իրենց զգացմունքներից, տարօրինակ նախասիրություններից ու փոքրիկ թուլություններից:

 

Չշարունակել այն հարաբերությունները, որտեղ ձեզ չեն գնահատում: Գիտե՞ք, թե ինչով են նրանք տարբերվում գերազանցիկ-աղջիկներից, նրանք երբեք հարաբերություններ չեն սկսի այն մարդկանց հետ, ովքեր չեն հարգում նրանց: Նրանք չեն փորձի որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, համոզել՝ համարելով դա ժամանակի անիմաստ կորուստ:  Դուք կա՛մ դուր եք գալիս որևէ մեկին ձեր ամեն ինչով հանդերձ կա՛մ՝ ոչ: Նրանք ընտրում են այն մարդկանց, ովքեր գնահատում են իրենց:

 

Չլինել հավերժ զոհի կարգավիճակում: Ի՞նչ կարող է ավելի վատ լինել անբավարարված կնոջից, ով սովոր է ուրիշների կյանքով ապրել ու արդեն չի հիշում, թե երբ է իրեն վերջին անգամ ժամանակ հատկացրել: Ոչ մի «վատ աղջիկ» թույլ չի տա իր հետ այդպես վարվել: Նա չի զոհի իր քունը կեղտոտ ամանները լվանալու համար: Չի հրաժարվի մերսումից ամուսնուն որևէ բան գնելու համար: Դա նրա կանոնների մեջ չի մտնում: Նրա համար կարևոր է հենց իր անձնական երջանկությունը ու ժամանակի հետ նա սովորեցնում է բոլորին հարգել իրեն՝ գուցե առանց հասկանալու: