GIRLS

ՎԱԼԵՆՏԻՆԻ ՕՐԸ ՄԻԱՅՆԱԿ ՆՇԵԼՈՒ 5 ՀԻԱՆԱԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ

14. 02. 2019

1e068241634702c7b2fcf3634914a179

Սիրահարների օրվան ընդառաջ զույգերը ռեստորանում սեղան են ամրագրում, տղամարդիկ ծաղիկներ են գնում, իսկ աղջիկները վազում են գեղեցկության սրահ: Բայց ինչ անել, եթե Սուրբ Վալենտինի օրը պետք է միայնակ անցկացնել: Ինչպես չտխրել ու խուսափել վերլուծության սեանսից:

Շոփինգ: Մինչ բոլոր զույգերն իրենց ժամանակն անցկացնում են ռեստորաններում, դու հիանալի հնարավորություն ունես հանգիստ խանութ գնալ ու խուսափել դրամարկղի մոտ գոյացող հերթերից:

Ընթրիք` մեկ հոգու համար: Կարող ես տանը շքեղ ընթրիք պատրաստել միայն քեզ համար: Ոչ ոք չի քննարկի ու չի քննադատի խոհարարական ունակություններդ: Բացի դա, քեզ ավելի շատ ուտելիք բաժին կհասնի)):

Յոգա: Հանգստություն մթնոլորտ, մեդիտացիա, ֆիզիկական թեթև ակտիվություն. հիանալի լուծում նրանց համար, ովքեր ուզում են իրենց ժամանակ հատկացնել:

Սպա: Սպա-օր կազմակերպիր: Գնա մերսման, կոսմետոլոգիդ մոտ: Եթե չես ուզում դուրս գալ տնից, ապա կազմակերպիր ավելի թեթև տարբերակը քո լոգարանում:

Ընկերուհիներ: Երեկ` փետրվարի 13-ին, աշխարհը նշում էր Galentine’s Day` կանանց ընկերության ոչ պաշտոնական օրը: Այնպես որ, սա հիանալի առիթ է ընկերուհիների հետ հանդիպելու համար: Գինի, համեղ ուտելիքներ, դեսերտ ու, իհարկե, բամբասանք տղամարդկանց մասին))