SHOW BISS

ՍՐԲՈՒԿԻ 5 ՈՃԱՅԻՆ LOOK-ԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԿՐԿՆԵԼ (PHOTO)

14. 03. 2019

51692378_296041771083433_6512550217634545664_n

Տեղական ու միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակից, «Եվրատեսիլ » հայաստանյան ներկայացուցիչ Սրբուկն ու նրա ոճը Citrus.am-ի դիտակետում են:

Օրերս երգչուհին ներկայացրել է  եվրատեսիլյան՝ «Walking Out» երգի տեսահոլովակը, որտեղ հերթական անգամ ներկայացել է օրիգինալ կերպարով:

Տեսահոլովակի ռեժիսորն, ի դեպ, Արթուր Մանուկյանն է։

Երգչուհին նշել է, որ երբ առաջին անգամ լսել է երգի մեղեդին, իր աչքերի առջև կյանքի որոշ դրվագներ են անցել, որոնք ակտուալ են մինչ այսօր. «Ու ես հասկացա, որ հենց այդ ներսիս կռիվն ու զգացողություններիս պայքարը պետք է լինի այն երգում, որով շատերին ու ինքս ինձ ուզում եմ ասել` մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ»:

Ներկայացնում ենք Սրբուկի ոճային 5 կերպարները, որոնք կարող են օրիգինալ տեսք հաղորդել քեզ:

Նշենք, որ Սրբուկը ելույթ է ունենալու մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։

27891400_171383773644330_1816901222112690176_n

Համադրիր նուրբ ու կանացի զգեստները կոպիտ ու ոճային բաճկոնների հետ:

29092559_2028692014119428_3652716891786444800_n

Սև փոքրիկ զգեստը կարող է լինել նաև այսպիսին: Լրացրու կերպարը որևէ աքսեսուարով: Սրբուկն, օրինակ, ընտրել է գոտի ու շարֆ:

32600915_720932844697146_4963748834187411456_n

Միջին երկարության սև սարաֆանի, հետաքրքիր կոշիկների համադրությունը լրացնում է վառ ու արտահայտիչ զարդը: Ի դեպ, նմանատիպ սարֆանը կարելի է համադրել նաև հասարակ սպիտակ շապիկով ու կեդերով:

image

 էքստրավագանտ կերպար կարող ես ստանալ` ընտրելով երկու վառ գույների համադրություն: Սրբուկն ընտրել է ոճային լուծում: Այսպես կարող ես ներկայանալ որևէ միջոցառման, իսկ եթե բարձրակրունկները փոխարինես կեդերով, ապա հանգիստ կարող ես ընկերներիդ հետ դուրս գալ զբոսանքի կամ որևէ սրճարան այցելել:

51562006_296564111031199_3302590870053715968_n

Լայն տաբատ, լայն վերարկու, սպորտային կոշիկներ: Այստեղ կարևոր է նաև գունային համադրությունը: Այս դեպքում ընտրված է գունային բավականին սառը գամմա, որը հարմար է ավելի ցուրտ եղանակի: Գարնանը ընտրիր ավելի նուրբ ու պաստելային երանգներ: