Սուրճը և կինը

kafa-lepota2Բրիտանացի փորձագետները կանանց հարցրել են, թե ինչն է նրանց երջանիկ դարձնում և նրանց մեծամասնությունը խոստովանել է, որ մեկ գավաթ սուրճն էլ բավական է երջանիկ լինելու համար:

Սուրճն ու կինը լավ ընկերներ են. նույնիսկ  քո ամենամոտ ընկերներուհու հետ այդքան մոտ չես, որքան նրա, իսկ ամուսինդ երբեք էլ չի իմանա այն գաղտնիքները, որոնք դու առավոտյան կիսում ես նրա հետ:

Եկեք համաձայվենք, որ նա ոչ միայն սովորական ընկեր է, այլև ցանկացած կնոջ ամենամոտ ընկերուհին: Սիրում է լսել, խորհուրդ չի տալիս, բայց պահանջում է կրկնել, երբեք չի դավաճանում,  միշտ պատրաստ է ընկերանալ ցանկացած վայրում :

Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը երկուսի բերքը։ Արաբիկային (Coffea Arabica) բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրանքի 70 %-ը, Ռոբուստային՝ (Coffea Canephora) մոտ 30 %-ը:

Իրականում այդքան էլ կապ չունի թե դու սուրճի որ տեսակն ես նախընտրում. կարևորն այն է, որ դու նրա հետ քեզ հարմարավետ ես զգում, շոյված, միշտ սպասված և որ ամենակարևորն է՝ սերով ու սիրով:

Մանե Հարությունյան