ՍՈՎՈՐԻՐ ՏԱՐԲԵՐԵԼ ՆՈՐԱՁև ՏԱԲԱՏՆԵՐԸ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ (PHOTO)

Հաստատ ո՛չ

Ամբողջ երկարությամբ հորիզոնական անցքեր. Նորաձև պատռված ջինսերի հիմնական շեշտն այն է, որ անցքերը պետք է այնպիսի տեսք ունենան, կարծես իրենք իրենց են գոյացել:

 «Պատուհաններ  տաբատների վրա».  Եթե ուզում ես, որ ոտքերդ ամբողջությամբ երևան, ապա ավելի ճիշտ է շորտեր կրել: Ջինսերի վրա անցքերը պետք է ցույց տան մարմնի միայն որոշակի հատվածներ:

Տարօրինակ պլաստմաս.  Երբ TopShop-ը թափանցիկ պլաստմասով ջինսեր ներկայացրեց, քննադատներն այդ մոդելն ամենաանճաշակն անվանեցին ոչ միան  բրենդի, այլ նաև ողջ համաշխարհային  նորաձևության պատմության ընթացքում:

հաստատ ոչ

 

Վիճելի է

Ցանց ու ժանյակներ. Մի քանի սեզոն աղջիկները գնում էին սեքս-խանութների բոլոր մեծ ցանցերով  զուգագուլպաները և կրում պատռված ջինսերի տակից: Այժմ դիզայներները հեշտացրել են մեր խնդիրը: Եթե սիրում ես անցած ամռան այս թրենդը, ապա մի քանի սեզոն ևս կարող ես կրել դրանք: Բայց այն արդեն գերնորաձև չէ:

վիճելի է

 

Այո՛

Անցքեր ծնկներին. Այս կոկիկ հորիզոնական տեսքն ու փոքրիկ անցքերը ծնկների վրա առավել գեղեցիկ են նայվում, նամանավանդ քայլելու ընթացքում:

Չմշակված վերջավորություն. Ջինսերը կարող են լինել ինչպես պարզապես չմշակված վերջավորությամբ (Stepped hem jeans), այնպես էլ երկար ծփքերով:

Երևացող գրպաններ. Եթե գրպանները երևում են, ապա կա՛մ ջինսի անցքերն են չափազանց մեծ, կա՛մ շորտերն են չափազանց կարճ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ոճային չէ:

այո