ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՊՈՒՐ

gribnoj_sup_s_plavlenym_syrom_4y4bՀարկավոր է

հավի արգանակի 2.5 լիտր

 կարտոֆիլ 5 հատ

սոխ 2 գլուխ

 գազար 1 հատ

 սունկ 300 գրամ

 ձեթ 50 մլ

դեղին պանիր

 աղ

 սև պղպեղ

 կանաչի

 դափնու տերև

Պատրաստման եղանակը

Սունկն ու կարտոֆիլը մաքրել և կտրատել: Գազարը խոշոր քերել: Սոխը մաքրել և մանր կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել կարտոֆիլն ու եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: Թավայի մեջ հալեցնել բուսական յուղն ու մի-փոքր տապակել գազարն ու սոխը, ավելացնել սունկն ու բարձր կրակի վրա մի-փոքր կարմրեցնել: Ստացված զանգվածը լցնել արգանակի մեջ և եռացնել: Հալած պանրիկները քերել և ավելացնել եռացող ճաշի մեջ: 10 րոպե անց անջատել: Ավելացնել աղ, պղպեղ, կանաչեղեն ըստ ճաշակի: