ՍԻՐՈ 7 ԼԵԶՈՒ

i-love-you-boy-cute-girl-Favim.com-757689Մենք բոլորս՝ չափահաս թե երեխա, սիրո կարիք ունենք, որը կարող ենք ստանալ մեր շրջապատից: Ինչու՞ են միայնակ մարդիկ դժբախտ: Քանի որ չկա ինչ-որ մեկը, որի հետ կարող են կիսել իրենց մտքերը, զգացմունքները: Մենք կարող ենք խոսել սիրո տարբեր լեզուներով, բայց որպեսզի մեր կողքինին երջանակացնենք, պետք է խոսենք այն լեզվով, որը պարզ և մատչելի է մեր զուգընկերոջը: Հոգեբանները տարբերակում են սիրո 7 լեզու՝

1. Վերաբերմունքի դրսևորում

Սա իր մեջ մեծ ուժ ունի: Երբ մենք զուգընկերոջ հանդեպ ցուցաբերում ենք սեր և քնքշություն, փոխվում է թե՛ մեր, և թե՛ նրա էմոցիոնալ վիճակը, որը հագստացնում է նյարդային համակարգը և բարելավում իմուն համակարգը: Եթե զուգընկերը գիտի՝ ինչպես բռնել ձեր ձեռքը, գրկախառնվել կամ համբուրել, ապա նա գիտի վերաբերմունքի դրսևորման լեզուն, որը նրա համար առավել արժեքավոր է և գնահատված: Այս մարդկանց կարելի է ճանաչել հետևյալ արտահայտությունների միջոցով՝ «Ես զգում եմ,», «Ես գտա նման բան»:

2. Զգացմունքների էմոցիոնալ դրսևորում

Սա դրական կամ բացասական զգացմունքների բացահայտ դրսևորումն է: Երբ մարդիկ վախենում ցույց տալ իրենց զգացմունքները, ապա կյանքը վերածվում է խաղի և մանիպուլյացիայի: Որպեսզի հասկանալ, որ զուգընկերոջ մոտ բացակայում է այս լեզուն, կօգնեն հետևյալ արտահայտությունները՝ «Դու շատ փակ ես», «Դու չես կիսում են ինձ հետ զգացմունքները եւ երազանքները», «Դու չես արձագանքում իմ խոսքերին»:

3. Խոսքեր

Խոսքերի օգնությամբ հնարավոր է զուգընկերոջը ցույց տալ, որ գնահատում եք իրեն: Սիրո այս լեզվին վերագրում են այս արտահայտությունները՝ «Ես ուրախ եմ քեզ տեսնել», «Լավ է, որ եկել ես», գովասանքի ու ներողամտության, խնդրանքի, շնորհակալության և խրախուսման խոսքեր ՝ «Դու կարող ես դա անել», Ես հավատում եմ քեզ»:

4. Խնամք

Սիրո լեզուներից ամենատարածվածն է, որը կարող է տարբեր մակարդակներում արտահայտվել՝ նյութական (հագուստի, կոշիկների, դեղամիջոցների գնումներ), էմոցիոնալ(ուրախություն, հաճույք, անակնկալ), ամենօրյա (կենցաղային օգնություն), մասնագիտական(օգնելու զուգընկերոջը հասնել բարձունքների):

5. Նվերներ

Սա կարելի է համարել սիրելիի մտքերի խորհրդանիշը, քանի որ ինչ-որ բան նվիրելու համար պետք է մտածել դրա մասին: Նվերները կարող են տարբեր լինել, սակայն, իմանալով սիրելիի նախասիրությունները, այն այնքան էլ բարդ չի լինի ձեզ համար: Ի վերջո, ավելի շատ ուրախանում է նա, ով նվիրում է, այլ ոչ թե նա, ով ստանում է նվերը:

6. Ժամանակ

Այս լեզվի էությունը կայանում է նրանում, որ զուգընկերները ոչ միայն միասին ժամանակ անցկացնեն, այլև համաձայնվեն զոհաբերել իրենց ժամանակը միմյանց համար: Միասին ժամանակ անցկացնելը նշանակում է անջատել հեռուստացույցը, նայել միմյանց, խոսել, կենտրոնանալ միմյանց վրա:

7. Միասնություն

Այս լեզուն ընդհանուր նպատակների, համոզմուքների, հետաքրքրությունների և համատեղ ծրագրերի ամբողջությունն է: Ընդհանուր երազանքները միավորում են զուգընկերներին (կառուցել մի տուն, այցելել որոշակի երկիր):

Իհարկե, որպեսզի հասնել հարաբերությունների ներդաշնակության, դուք պետք է խոսեք այս բոլոր լեզուներով և կարողանաք լսել ձեր սիրելիի ցանկությունները: