SHOW BISS

ՍԻՐՈՒՇՈՆ` ՀԱՐՍԻ ԶԳԵՍՏՈՎ ՈՒ ԶԱՐԴԵՐՈՎ (PHOTO)

09. 09. 2019

image

Սիրված երգչուհի Սիրուշոն հաճախ  է իր երկրպագուների հետ կիսվում նորություններով: Համերգային շրջագայությունների կադրերից բացի, երգչուհին նաև ներկայացնում է իր «Պռեգոմեշ» ապրանքանիշի գործունեությունը:

Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել Instagram-յան իր էջում, որոնցում ներկայացել է հարսնացուի կերպարով: Երգչուհին կրում է հարսի զգեստ և շքեղ զարդեր: Նա ներկայացրել է «Պռեգոմեշ» ապրանքանիշի հարսանեկան հավաքածուն:

Երգչուհին կադրերին կից օգտագործել է  «#ԹագուհիներիցԺառանգած» հեշթեգը:

69616773_2256352114656031_4161009071936308499_n(1)

70259525_668290990351349_2286889102122457765_n

70263267_422015901766178_4041800656379907759_n(1)_2

Ավելի վաղ երգչուհին իր միկրոբլոգում գրել էր.  «Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ: Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ: Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող»: