SHOW BISS

«ՍԻՐՈՒՆ ՋԱ՞Ն, ԱՐԻ». Ո՞Վ Է WOMEN’S CLUB-Ի ՆՈՐ ՄԱՍՆԱԿԻՑԸ (VIDEO)

21. 09. 2019

1552338197-9228

Սեպտեմբերի 21-ից մեկնարկում է Women’s Club-ի նոր եթերաշրջանը: Նախագիծը նոր մասնակից ունի: Այս մասին տեղեղկանում ենք նախագծի յութուբյան անոնսից, որը մեծ քննարկումների ու ոգևորության առիթ է դարձել:

Հումորային նախագծի երկրպագուները շատ են ուրախացել` նշելով, որ այլևս չեն համբերում և շատ էին կարոտել:

Անոնսում աղջիկները պատրաստվում են նկարահանման, իսկ Չարենցը հայտնում է նրանց նոր մասնակցի մասին:

Երկրպագուները սկսել են գուշակել, թե ով է լինելու նոր մասնակիցը: Ոմանց կարծիքով` դա մոդել Շուշան Երիցյանն է, մյուսները հակված են  պարուհի Սոնա Եսայանի թեկնածությանը: Իսկ ոմանց կարծիքով էլ` Լիլի Մորտոն է հետ վերադառնում:

Թե ով կլինի նախագծի նոր մասնակիցը, հայտնի կդառնա այսօր երեկոյան: Չարենցը, սակայն, նրան կանչելիս` ասում է. «Սիրուն ջա՞ն, արի»:

953a0ba782e56974057c30a0fc2988ef

Դա առիթ է տվել մտածելու, թե նոր մասնակիցը մոդել, բժիշկ-կոսմետոլոգ Սիրուն Մինասն է: