SHOW BISS

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ 5 ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆԵՐԸ (PHOTO)

13. 02. 2019

50501360_305184996849314_8320583438566582887_n

Մոտենում է Սուրբ Վալենտինի օրը, որին կհաջորդի Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը:

Սիրո տոնին ընդունված է ռոմանտիկ նվերներ մատուցել ու, իհարկե, հրապարակել դրանք instagram-ումJ) Մեր օրերում այդ ծիսակարգից չես խուսափի: Բայց կարևորն, իհարկե, օրը սիրով ու ջերմությամբ անցկացնելն է:

Citrus.am-ը ներկայացնում է երիտասարդ հայ հայտնի սիրահարվածներին, ում ինսթագրամյան էջերը լի են սիրով ու ռոմանտիկայով:

Իննա Խոջամիրյան: Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանն նշանադրվել են բոլորովին վերջերս` հունվարի19-ին : Ուրախալու լուրով դերասանուհին կիսվել է ինսթագրամյան իր էջում Հայկի հետ գրկախառնված լուսանկար հրապարակելով, որում նա  ցուցադրում է նշանադրության մատանին և ձեռքի գրությունը` «Ես ասացի` այո»: Հայկն Իննային  ամուսնության առաջարկությունն արել է հունվարի 8-ին` Թաիլանդում հանգստի ժամանակ: Զույգն օրհնություն  ստացել է Սաղմոսավանքում:

49933876_746195742432614_218941245076422318_n

49773520_338000026801635_6125387599546609629_n

50115149_348530222404274_3288425722930483710_n

Մարինկա Խաչատրյան: Մարինկա Խաչատրյանի էջը, թերևս, ամենառոմանտիկներից է: Դերասանուհին հաճախ է կիսվում իր ու սիրելիի համատեղ լուսանկարներով: Զույգը նշանադրվել է 2018թ. սեպտեմբերի 8-ին, այդ օրը դերասանուհին նաև նշում էր իր 21-ամյակը: Մարինկայի էջում շատ ջերմություն ու սեր կգտնեք:

41986242_2162365594082922_7070808351236170141_n

43656646_712980649063244_5601338236619899904_n

47581928_2243278622576781_1592842130911467465_n

Մարիամ Ալեքսանյան: Երիտասարդ ևս մեկ դերասանուհի, ով սիրում է կիսվել իր սիրով: Մարիամ Ալեքսանյանի ընտրյալը դերասան Գոռ Համբարձումյանն է: Նրանք նախորդ տարվա, թերևս, ամենավառ զույգն են:

40705499_1858371874270166_7797930322718924420_n

50554686_2767023956856092_6328647825900138467_n

50985970_130123858033123_2848849091686786352_n

Աննա Դովլաթյան: Աննա Դովլաթյան-Դավիթ Աղաջանյան. նրանց կարելի է կոչել  հայ ամենաոճային զույգ: Աննայի ինսթագրամյան էջը, որն, ի դեպ, հետաքրքիր ու նուրբ գունային լուծմամբ է աչքի ընկնում, լի է ռոմանտիզմով ու ամուսնու հետ սիրառատ լուսանկարներով:

43656646_712980649063244_5601338ooo236619899904_n

45384355_487175558356648_6557341211997768478_n

47585454_405165630220845_1962567182773457708_n (1)

Աննա Սիմոնյան: Դերասաններ Աննա Սիմոնյանն ու Մովսես Երեմյանը հայ ամենագեղեցիկ զույգերից մեկն են: Զույգը չի սիրում հանրայնացնել անձնական կյանքը, բայց, այնուամենայնիվ, նրանց սերն ու ջերմությունը ակնհայտ են:

46080101_2049236925367996_2015240243743496324_n

47692815_769681736730129_6602324705325486461_n

49696391_2033982640016950_311858146249288331_n