ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԶՈՒՅԳԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է 90 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ (տեսանյութ)

Սերը շատ բաների կարող է դիմակայել: Այն կարող է ապրել ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն, ոչ բոլոր զույգերն են կարողանում դիմանալ ժամանակի փորձություններին: Իհարկե, անհնար է կանխատեսել այս ամենը: Կանայք և տղամարդիկ կյանքում առնվազն մեկ անգամ իրենց հարց են տալիս. «Արդյո՞ք կսիրենք միմյանց 10 տարի անց այնպես, ինչպես հիմա»: Այս հարցը տվել են իրար նաև այս ֆիլմի հերոսները: Նրանք մի փորձարկում են կատարել: Քրիստին և Թեվիսը դիմել են ոճաբանների օգնությանը: Զույգը 3 անգամ ամբողջական դիմահարդարում է արել՝ ամեն անգամ դեմքը մեծացնելով 20 տարով: Եվ այսպես, 30 տարեկանում նրանք դիմահարդարման շնորհիվ 90 տարեկանի տեսք ունեին: Քրիստին և Թեվիսը անում էին դա՝ պարզելու՝ արդյո՞ք փոխվում են իրենց զգացմունքները: Թեստը անցնելուց հետո նրանց աչքերից արցունքներ էին գլորվում, քանի որ հասկացել էին, որ տարիները ոչինչ չեն փոխում, համենայնդեպս նրանց դեպքում: