GIRLS

ՍԵՔՍ-ԷԹԻԿԵՏԻ 13 ԿԱՆՈՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ

14. 05. 2019

25008122_146043169504063_6758422896168665088_n

Փորձիր սովորել անկողնային էթիկետի այս կանոնները:

-Ասա, թե ինչ ես ուզում անկողնում: Տղամարդը չի կարող կարդալ քո մտքերը: Եթե նրան չհաջողվի քեզ հաճույք պատճառել, հուշիր նրան, թե ինչն այնպես չէ: Համբերատար եղիր:

-Եթե ուզում ես որևէ բան ստանալ, ապա պետք է հիշել փոխադարձ լինելու մասին:

-Մի բավարարիր նրան, ով չի բավարարում քեզ: Ճիշտ տղամարդը երբեք իր հաճույքը քո հաճույքից վեր չի դասի: Նա գիտի, որ հարաբերություններում ամեն ինչ փոխկապակցված է:

-Մի վախցիր անկեղծ լինել: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Մի ամաչիր քո էմոցիաներից ու մի թաքցրու դրանք:

-Երբեք մի հանդիպիր այնպիսի տղամարդու հետ, ով քո կարծիքը նախօրոք չի ճշտում այս կամ այն փորձարկումն անելուց առաջ: Հիշիր, որ ինտիմ հարաբերություններում ամենակարևոր կանոնը երկուսի համաձայնությունն է:

-Դու պետք է իմանաս քո կանոնները, բայց նաև բաց լինես նոր բաների համար: Ընթացքում ամեն ինչ հնարավոր է սովորել, գուցե քեզ այնքան դուր գա, որ որոշես փոխել կանոններդ:

-Դու պարտավոր չես միշտ «այո» ասել: Թույլ մի տուր տղամարդուն անդադար ճնշել քեզ:

-…Բայց հիշիր, որ երբ անընդհատ ասում ես «ոչ», ապա ինքդ քո ձեռքով կործանում ես ձեր հարաբերությունները:

-Տղամարդը պարտավոր չէ միշտ առաջինը նախաձեռնել հարաբերությունների ընթացքը:

-Եթե հարաբերվում եք առանց պահպանակի, ապա խոսելու ժամանակն է : Հասկացիր, թե ինչ կարգավիճակ ունեն ձեր հարաբերությունները:

-Մի թերագնահատիր համբույների կարևորությունը: Դրանք ձեր էմոցիոնալ մտերմության երաշխիքն են:

-Մի մոռացիր սեքսուալ ներքնազգեստի կարևորության մասին: Այն կօգնի ավելի գրավիչ զգալ քեզ, իսկ տղամարդուն մեծ հաճույք կպատճառի:

-Վայելիր պահը: Մի կողմ թող բոլոր հոգսերը ու պարզապես լիցքաթափվիր: