GIRLS

ՍԵՔՍՈՒԱԼ ԷԹԻԿԵՏԻ 5 ԿԱՆՈՆ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԽՏԵԼ

25. 05. 2019

df2b2764f06a52f74668216c95a4028e

Սեքսուալ էթիկետի իմացությունը շատ կարևոր է, այնպես որ փորձիր մտապահել մի քանի հիմնական կանոն:

Հիգիենա: Սա ամենակարևոր կետն է: Հարցը միայն հաճելի զգացողությունների մասին չէ: Կարևոր է հասկանալ, որ սեռական ակտը կարող է դառնալ առողջական լուրջ խնդրի պատճառ: Պետք չէ հարաբերություններ ունենալ այնպիսի մեկի հետ, ով չի հետևում իր հիգիենային:

Մանիպուլյացիա սեքսով: Սեքսը սիրո արտահայտում է, ոչ թե մանիպուլյացիայի ձև: Հիշիր, որ հարաբերություններ պետք է ունենալ ցանկության դեպքում: Սեքսը չի կարող լինել ոչ խրախուսանքի, ոչ պատժի ձև:

Կողմնակի զրույցներ: Հարաբերությունների ընթացքում պետք չէ խոսել ամենատարբեր թեմաների մասին: Պետք չէ պարզաբանումներ, վեճեր ունենալ այդ ընթացքում:

Զուգընկերոջ արտաքին թերություններ: Ոչ մի դեպքում մի խոսիր զուգընկերոջ արտաքին տեսքի թերությունների մասին: Մարդու մոտ կոմպելքսներ կարող են ձևավորվել վայրկյանապես:

Նախկին փորձ: Ձեր նախկինները չպետք է լինեն ձեր անկողնում: Առիթ մի տուր քո սիրելիին նույնիսկ մտածելու, որ համեմատելու բան ունես: Մի համեմատիր նրան երբեք ոչ ոքի հետ: